Գլխավոր տեղեկություն
Номер
N 455-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2023
Дата вступления в силу
07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2023 թվականի N 455-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների` համարժեք ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 1462-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 197-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով.

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:».

4) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ».

5) հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «ներմուծվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «՝ համարժեք ապրանքներով» բառերը փոխարինել «համարժեք» բառով.

6) հավելվածի 2-րդ կետում «195-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «116-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով, իսկ «դիմումի՝ համաձայն N 1 ձևի, հիման վրա» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա՝ համաձայն N 1 ձևի» բառերով.

7) հավելվածի 4-րդ կետում «195-րդ հոդվածով» բառերը փոխարինել «117-րդ հոդվածով» բառերով.

8) հավելվածի 7-րդ կետում «10 աշխատանքային օրերի ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «՝ վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով» բառերը հանել.

9) հավելվածի 8-րդ կետից հանել «սույն կարգին կցված ձևով» բառերը.

10) հավելվածի 10-րդ կետից հանել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված» բառերը.

11) հավելվածի 11-րդ կետում՝

ա. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի 241-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «վերանորոգումից տարբերվող վերամշակման այլ գործողությունները (այսուհետ՝ վերամշակման այլ գործողություններ)» բառերը փոխարինել «վերամշակման այլ գործողություններ» բառերով.

բ. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 132-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ» բառերով.

12) հավելվածի NN 1 և 2 ձևերում՝

ա. «ներմուծվող» բառը փոխարինել «ձևակերպվող» բառով.

բ. «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով.

գ. «՝ համարժեք ապրանքներով» բառերը փոխարինել «համարժեք» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան