Գլխավոր տեղեկություն
Номер
N 1208-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.10.13/61(1336) Հոդ.962
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1208-Ն

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.05.23 N 652-Ն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.05.23 N 652-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպությունների կողմից ձեռք բերված համապատասխան ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 04.05.23 N 652-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) (այսուհետ` ապրանքներ) մասով վճարված ակցիզային հարկի գումարների (այսուհետ` գումար) փոխհատուցման կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 04.05.23 N 652-Ն)

2. Սույն կարգի իմաստով ձեռք բերված է համարվում սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված սույն կարգի 1-ին կետում նշված ապրանքները։

3. Սույն կարգի իմաստով արդյունաբերական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) են համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

4. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են այն կազմակերպություններին, որոնք ապրանքները կօգտագործեն բացառապես սույն կարգի 3-րդ կետում նշված գործունեության իրականացման նպատակով:

5. Ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են սույն կարգի 3-րդ կետում նշված կազմակերպությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկ վճարող համարվող անձանցից ձեռք բերված ապրանքների մասով:

6. Ակցիզային հարկի գումարների փոխհատուցման համար ապրանքներ ձեռք բերող կազմակերպությունը թղթային կրիչով, փոստային կապի միջոցով պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի, ապրանքները ձեռք բերելուց կամ ներմուծելուց հետո վեց ամսվա ընթացքում:

7. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված կազմակերպության լիազորած անձի կողմից.

2) ապրանքի ձեռքբերումը հաստատող հետևյալ փաստաթղթերի պատճենները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ձեռքբերման դեպքում դիմումին կից ներկայացվում է մատակարարի կողմից դուրս գրված՝ ակցիզային հարկի գումարի վերաբերյալ նշում պարունակող հաշվարկային փաստաթուղթ, ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագիր, իսկ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծումների դեպքում` մաքսային հայտարարագիր.

3) ապրանքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն N 5 ձևի:

8. Դիմումը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ուսումնասիրության։

9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում եզրակացություն` համաձայն N 4 ձևի, դիմումատուի կողմից իրականացվող գործունեության՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ՝ կցելով դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը։

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում եզրակացություն՝ համաձայն N 3 ձևի։

11. Դիմումի մերժման հիմք են՝

1) մատակարարի ներմուծողի կողմից ակցիզային հարկի գումարի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ տեղեկատվության բացակայությունը.

2) սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ դիմումի ներկայացումը։

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եզրակացությունը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում գումարները փոխհատուցում է կազմակերպությանը կամ մուտքագրում է միասնական գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Ձև N 1

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Խնդրում եմ փոխհատուցել իմ կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ______________ ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարած _________դրամ ակցիզային հարկը, որից՝ __________ դրամը մուտքագրելով միասնական հաշվին և (կամ) __________ դրամը փոխանցելով կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _________________ բանկում գտնվող N ___________ հաշվեհամարին։

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) ————

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն___________________

 

Իրավաբանական անձի գործունեության դասակարգչի կոդը _____________

 

(ձևը փոփ. 04.05.23 N 652-Ն)

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

Ա Պ Ր Ա Ն Ք Ն Ե Ր Ի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը

Անվա-նումը

Չափի միա-վորը

Ձեռք- բերման քանակը

Ծագման/ արտա-հանման
երկիրը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդհա-նուր արժեքը
(դրամ)

Վճարված ակցիզային հարկը
(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

1.

               

2.

               

3.

               

Ձև N 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N________

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշման համաձայն ______________________________ կազմակերպության (ՀՎՀՀ`__________) կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված _______________________ ակցիզային հարկի գումարները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ____________ դրամը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին և (կամ) ____________ դրամը ենթակա է փոխանցման կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) _________________ բանկում գտնվող N___________ հաշվեհամարին:

 

_________________________ 201  թ.

 

(ձևը փոփ. 04.05.23 N 652-Ն)

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ձև N 4

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N________

 

«.....» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 875-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ «B», «C», «D» և «E» ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանի հավելվածի համաձայն ___________________ կազմակերպության (ՀՎՀՀ`__________) կողմից իրականացվող գործունեությունը համապատասխանում է (չի համապատասխանում) նշված հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեությանը։

 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը)

2. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ՀՎՀՀ-ն

 

3. Գրանցման (հաշվառման) կոդը

 

4. Հաշվետու ժամանակաշրջանը

Ապրանքի

 

անվա-նումը

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

ձեռքբերման ժամկետը/ փաստաթղթի համարը

օգտագործման նպատակը

օգտագործված քանակը

Մնացորդը

           

__________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

(ձևը փոփ. 04.05.23 N 652-Ն)

(հավելվածը փոփ. 04.05.23 N 652-Ն)