ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 255-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից՝ անհատ բարերար Եղիա Ասատրյանի կողմից աջակցության նպատակով «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված համակարգիչների (50 հատ, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 255-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Հաստատության անվանումը |
Ապրանքի անվանումը |
Ապրանքի քանակը (հատ) |
1. |
Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց |
համակարգիչ |
15 |
2. |
Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց |
համակարգիչ |
10 |
3. |
«Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն |
համակարգիչ |
25 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|