Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 19
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.03.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.02.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.02.2022
Дата вступления в силу
05.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2022 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 001/2011), «ԱՐԱԳԸՆԹԱՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 002/2011) ԵՎ «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՄՄ ՏԿ 003/2011) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշմամբ ընդունված (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 90 որոշմամբ կատարված փոփոխությունները)՝ «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011) և «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգեր) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև 2022 թվականի ապրիլի 6-ը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

բ) տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողումը՝ սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում են մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

գ) մինչև 2024 թվականի ապրիլի 8-ը թույլատրվում են այն արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բացթողումը (բացառությամբ արագընթաց երկաթուղային շարժակազմի), որը մինչև 2022 թվականի ապրիլի 6-ը ենթակա չի եղել Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է այդ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում.

ե) արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության հավաստման նպատակով, սերտիֆիկացման մարմնի որոշմամբ կարող են հաշվի առնվել սերտիֆիկացվող արտադրանքի՝ մինչև 2022 թվականի ապրիլի 6-ը անցկացված կամ սկսված փորձարկումների արդյունքները՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգերով սահմանված առանձնահատկությունները:

Նշված փորձարկումները սերտիֆիկացման ժամանակ կարող են հաշվի առնվել միայն այն դեպքում, երբ դրանց արդյունքներով արտադրանքի կոնստրուկցիայի և դրա արտադրման տեխնոլոգիայի մեջ չեն կատարվել այնպիսի էական փոփոխություններ, որոնք պահանջում են կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան