Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 123
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.08.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.08.2022
Дата вступления в силу
08.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2022 թվականի

թիվ 123

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետին, 260-րդ հոդվածի 11-րդ կետին, 266-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի օգոստոսի 20-ի

թիվ 123 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետի «ժ» ենթակետը հանել:

2. Նշված որոշման թիվ 1 հավելվածում՝

ա) անվանումը լրացնել տողատակի ծանոթագրության «*» նշանով,

բ) 1-ին կետում՝

առաջին սյունակում՝

առաջին պարբերության մեջ «, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների» բառերը փոխարինել «՝ սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ» բառերով,

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը»,

երկրորդ սյունակում՝

առաջին պարբերության մեջ «(կամ)» բառը հանել,

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի»,

գ) 2-րդ կետում՝

առաջին սյունակում՝

առաջին պարբերության մեջ «, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների» բառերը փոխարինել «՝ սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ» բառերով,

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը»,

երկրորդ սյունակում՝

առաջին պարբերության մեջ և երկրորդ պարբերության տեքստում «(կամ)» բառը հանել,

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի»,

դ) 3-րդ կետում՝

առաջին սյունակում առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փոխադրողի կողմից առաքվող՝ անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների)՝ ներառյալ

ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը».

երկրորդ սյունակում՝

առաջին պարբերության տեքստում «(կամ)» բառը հանել,

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ. կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի»,

ե) 4-րդ կետում՝

առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ»,

երկրորդ սյունակի տեքստում «(կամ)» բառը հանել.

զ) 5-րդ կետում՝

առաջին սյունակում «և գարեջուր» բառերը փոխարինել «՝ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ» բառերով,

երկրորդ սյունակում «18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով» բառերը հանել,

է) առաջին սյունակի 6-րդ կետում «Միության» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)» բառերով,

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

«* Բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8903 ապրանքային դիրքում դասակարգվող և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ոչ ենթակա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի, ինչպես նաև նավերի, նավակների և այլ լողացող միջոցների:»,

թ) ծանոթագրություններում՝

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն փաստաթղթի նպատակներով՝ ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00-2206 00 և 2208 ապրանքային դիրքերում ընդգրկված սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ էթիլային սպիրտի, կվասի:»,

2-րդ կետում «Եվրասիական տնտեսական միության» բառերը փոխարինել «Միության» բառով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակները, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու նորմերը կիրառվում են 21 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Ղազախստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, 18 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Միության անդամ պետություններ մուտք գործելիս:»:

3. Նշված որոշման թիվ 2 հավելվածում՝

ա) 1-ին աղյուսակում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքներ*»,

1-ին և 2-րդ կետերում՝

առաջին սյունակում «, գարեջրի, անձնական օգտագործման չմասնատվող ապրանքների» բառերը փոխարինել «՝ սպիրտի 0.5% ծավալային բաժնից ավելի խտությամբ» բառերով,

երրորդ սյունակում «, սակայն 1 կգ քաշի դիմաց 4 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով» բառերը փոխարինել «՝ արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 4 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմերի գերազանցման մասով»,

3-րդ կետում՝

առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների)»,

երրորդ սյունակում «,սակայն 1 կգ քաշի դիմաց 2 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով» բառերը փոխարինել «՝ արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմի գերազանցման մասով»,

4-րդ կետում՝

առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներ»,

երրորդ սյունակում «,սակայն 1 կգ քաշի դիմաց 2 եվրոյից ոչ պակաս՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով» բառերը փոխարինել «՝ արժեքային նորմի գերազանցման մասով, սակայն ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ քաշի համար՝ քաշային նորմի գերազանցման մասով»,

5-րդ կետը հանել՝

6-րդ կետի առաջին սյունակում «Միության մաքսային տարածքում» բառերը հանել,

7-րդ կետի առաջին սյունակում «և գարեջուր» բառերը փոխարինել «՝ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ» բառերով,

8-րդ կետի առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փոխադրողի կողմից առաքվող՝ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքներ)»,

առաջին սյունակի 9-րդ կետում «Միության անդամ պետության անձի կողմից» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետության անձի կողմից» բառերով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ «*» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

«* Բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8903 ապրանքային դիրքում դասակարգվող և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ոչ ենթակա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքերի, ինչպես նաև նավերի, նավակների և այլ լողացող միջոցների:»,

բ) 2-րդ աղյուսակում՝

առաջին սյունակի 1-ին կետի չորրորդ պարբերությունում «և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 31» բառերը փոխարինել «, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 31, 8704 41 և 8704 51՝ բացառությամբ բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար հատուկ նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցների» բառերով,

առաջին սյունակի 2-րդ կետը լրացնել «, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքում դասակարգվող և Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ոչ ենթակա նավեր, նավակներ և այլ լողացող միջոցներ» բառերով,

ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ծանոթագրություններ.

  1. Սույն փաստաթղթի նպատակներով՝ ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00-2206 00 և 2208 ապրանքային դիրքերում ընդգրկված սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ էթիլային սպիրտի, կվասի:

 

2. Սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքների, էթիլային սպիրտի համար մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը կիրառվում են 21 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, 18 տարին լրացած ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Միության այլ անդամ պետություններ մուտք գործելիս:

 

4. Նշված որոշման թիվ 3 հավելվածում՝

ա) 1-ին կետում՝

«ա» և «բ» ենթակետերում՝

հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անձնական օգտագործման ապրանքների ցուցակը, որը կազմվել է այն աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից, որի ստորագրության իսկությունը հաստատվել է արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից,»,

վեցերորդ պարբերության մեջ «նոտարական կարգով վավերացված» բառերը փոխարինել «արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից հաստատված» բառերով,

բ) 5-րդ կետը «Անդամ պետության ֆիզիկական անձի կողմից» բառերից հետո լրացնել «(անկախ նրանից, թե այդ անձը միակ ժառանգն է, թե ժառանգության մեջ մասնաբաժին ունի)» բառերով,

գ) 6-րդ կետում՝

«ա» ենթակետում՝

առաջին պարբերությունը «անձնական օգտագործման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների)» բառերով,

երկրորդ պարբերությունը «նախորդ բնակության» բառերից հետո լրացնել «, անդամ պետություն չհանդիսացող» բառերով,».

չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«այդ ֆիզիկական անձը նախկինում չի իրականացրել այդ անդամ պետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անդամ պետության տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ անձը նախկինում ճանաչվել է մշտական բնակության համար այդ անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ,»,

«բ» ենթակետում՝

երկրորդ պարբերությունը «նախորդ բնակության» բառերից հետո լրացնել «, անդամ պետություն չհանդիսացող» բառերով,»,

չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«այդ ֆիզիկական անձը նախկինում չի իրականացրել այդ անդամ պետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անդամ պետության տարածք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորային և մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների ներմուծում, այն դեպքում, երբ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ անձը նախկինում ճանաչվել է մշտական բնակության համար այդ անդամ պետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ,»,

5. Նշված որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետում՝

ա) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«անձնական օգտագործման ապրանքների ցուցակը, որը կազմվել է այն աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից, որի ստորագրության իսկությունը հաստատվել է արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից,»,

բ) հինգերորդ պարբերության մեջ «նոտարական կարգով վավերացված» բառերը փոխարինել «արտասահմանյան հիմնարկի լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից հաստատված» բառերով:

6. Նշված որոշման թիվ 6 հավելվածում՝

ա) 3-6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. 5 լիտրից ավելի ընդհանուր ծավալով, 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին լրացած անձի կողմից, ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այլ անդամ պետությունններ 18 տարին լրացած անձի կողմից:

4. 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտ, ալկոհոլային խմիչքներ, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին չլրացած անձի կողմից, ներմուծվում են Միության այլ անդամ պետությունններ 18 տարին չլրացած անձի կողմից:

5. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանք՝ 200-ից ավելի սիգարետի կամ 50 սիգարի (սիգարիլլայի) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակների («ստիկների») կամ 250 գ ծխախոտի քանակությամբ կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին լրացած անձի կողմից, ներմուծվում են Միության այլ անդամ պետություններ 18 տարին լրացած անձի կողմից:

6. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանք, որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետություն 21 տարին չլրացած անձի կողմից, ներմուծվում են Միության այլ անդամ պետություններ 18 տարին չլրացած անձի կողմից:»,

բ) 7-րդ կետում «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միության)» բառերը փոխարինել «Միության» բառով,

գ) 9-րդ կետում «Տրանսպորտային միջոցներ» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ և ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ» բառերով,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

 

«Ծանոթագրություն:  

Սույն փաստաթղթի նպատակներով՝ ալկոհոլային խմիչքներ ասելով հասկանում ենք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2203 00-2206 00 և 2208 ապրանքային դիրքերում ընդգրկված սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները՝ բացառությամբ էթիլային սպիրտի, կվասի:»:

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան