Գլխավոր տեղեկություն
Номер
N 475-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2023
Дата вступления в силу
04.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 475-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և ներքին շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի խմբաքանակների շրջանառությունը կանխելու համար «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգ ներդնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1414-Ա որոշման N 1 hավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 7-ի

N 1414-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԿԵՂԾ ԵՎ ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻ ՈՒ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՀԵՍՏ» ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ

 

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

 

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ

 

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետ

 

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենի տեղակալ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

03.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան