Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 153
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.09.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.09.2022
Дата вступления в силу
13.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

23 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՏՆՎԵԼԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ՝ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետով.

«61. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ծածկագրեր)՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝

որպես հայտարարատու հանդես է գալիս օտարերկրյա անձը.

այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի սահմաններում իրականացվող ոչ կանոնավոր (առևտրային չվացուցակից դուրս) թռիչքներում, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է այդ ինքնաթիռների բացթողումը՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, ցուցահանդեսային-կոնգրեսային միջոցառումներին (այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի միջազգային ցուցահանդեսներին), միջազգային ֆորումներին, բազմակողմ և երկկողմ կառավարական հանդիպումներին և անդամ պետության ղեկավարի կամ անդամ պետության կառավարության որոշմամբ անցկացվող այլ նմանատիպ միջազգային միջոցառումներին մասնակցող՝ օտարերկրյա պետությունների պատվիրակությունների կազմի մեջ մտնող անձանց փոխադրման համար՝ միջոցառման կազմակերպման ու անցկացման համար պատասխանատու՝ անդամ պետության պետական մարմնի գրավոր հաստատման (ազատ ձևով) առկայության դեպքում։

Նշված հաստատումը պետք է պարունակի տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի սահմաններում անցկացվող միջոցառման անվանման, դրա անցկացման ժամկետների, ինքնաթիռի բորտային (գրանցման) համարի և օդային փոխադրման պլանավորվող երթուղու (նստեցման կետերի) վերաբերյալ։

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության տարածքում այդպիսի ինքնաթիռների ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը պետք է կազմի նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 14 օրացուցային օրվանից ոչ ավելի։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան