ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 231-Ա
«ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի «Քյու թագավորական բուսաբանական այգիներ» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (Nordic ULT U100 ուղղահայաց - 86°C սառցարան (91 լիտր) ներառյալ EU և UK խրոցակ, 1 տեղ, 75 կգ ընդհանուր քաշով, 5,874 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,040 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |