Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2023
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.03.2023
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.03.2023
Дата вступления в силу
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0027 Ն. 21.03.23

 

21 մարտի 2023 թվականի

թիվ 27-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել վարկավորման վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունների կողմից կայացվող որոշումների թափանցիկությունը և վարկարժանության գնահատման համակարգերի մասին սպառողների իրազեկվածությունը,

 

հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասի 7-րդ կետը և 8-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

 

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1) Կանոնակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«բանավոր բացատրում է վարկային պատմության և վարկային սքոր գնահատականի (կիրառելու դեպքում) էության և դրա կարևորության, կիրառվող սքորի տեսակի (Աքռա, Ֆայկո, սեփական սքոր գնահատական, թե այլ), սքորի վրա ազդող հիմնական գործոնների մասին: Ընդ որում՝ հեռահար եղանակով վարկային հայտ ընդունելիս սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը պետք է ներկայացվի աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ Վարկային պատմության և սքորի վերաբերյալ առանձին վերնագրի ներքո, այլ տառատեսակով և տառաչափով:

 

2) Կանոնակարգի 10-րդ կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 ենթակետով.

«1.1) Ներկայացնում է նաև տեղեկատվություն սքոր գնահատականի վրա վարկային հարցման ազդեցության վերաբերյալ՝ հստակ նշելով սքորի տեսակը և գործողության ազդեցության ուղղությունը: Ընդ որում սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը պետք է ներկայացվի նախքան հարցման կատարման համաձայնության ստացումը, իսկ հեռահար եղանակով վարկային հայտ ընդունելիս ներկայացվում է անմիջապես տվյալ էջում՝ հաստատման նշում պարունակող դաշտի առկայությամբ:»:

 

3) Կանոնակարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1 և 10.2 կետերով.

«10.1 Կրեդիտային կամ այլ ծառայություններից օգտվելու հայտ ներկայացնելիս ֆինանսական կազմակերպությունը սպառողին գրավոր տրամադրում է տեղեկատվություն վարկային բյուրոյից սպառողի մասին կատարվող հարցումների վերաբերյալ, որն առնվազն պետք է ներառի հետևյալը.

ա. Կատարվող հարցումների նպատակը առանձին տողերով (օրինակ՝ վարկի տրամադրում, գործող վարկի մոնիտորինգ, այլ ծառայությունների առաջարկ):

բ. Հարցման յուրաքանչյուր նպատակի համար առանձին նշվում է հարցման հաճախականությունը (եթե սահմանված է) և ժամկետը, որի համար տրվում է համաձայնությունը, ինչպես նաև ազդեցությունը վարկային սքորի վրա (օրինակ՝ բարձրացնում է, իջեցնում է, չի ազդում)։ Ընդ որում, հարցման ժամկետը չի կարող լինել ավելին, քան տվյալ ծառայության պայմանագրի գործողության ժամկետն է:

գ. Եթե սույն կետի համաձայն որևէ նպատակով հարցումներ կատարելու համաձայնությունը պարտադիր պայման է հայտ ներկայացնելու համար, ապա` նշում այդ մասին: Ընդ որում, մարքեթինգային, այլ ծառայությունների առաջարկի նպատակով իրականացվող հարցումները չեն կարող համարվել պարտադիր պայման այդ ծառայությունը մատուցելու համար։»:

 

10.2 Յուրաքանչյուր անգամ սպառողի վերաբերյալ վարկային հարցում կատարելիս, եթե այդ հարցումը ազդելու է վարկային սքոր գնահատականի վրա (Ֆայկո, Աքռա կամ սեփական սքոր), ապա ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է սպառողին հայտնել այդ մասին հարցումը կատարելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով հարցման ամսաթիվը, նպատակը (օրինակ՝ նոր վարկի տրամադրում, վարկի գումարի ավելացում) և տեսակը (վարկային պատմություն թե սքոր), ինչպես նաև տեղեկատվություն կամ հղում սույն Կանոնակարգի 10-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված վարկային պատմության/վարկային սքորի վերաբերյալ տեղեկատվությունը պարունակող ինտերնետային կայք(եր)ի համապատասխան էջին:

Ֆինանսական կազմակերպությունը սույն կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին հայտնում է անվճար՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով: Սպառողի վարկային սքորի վրա ազդեցություն ունեցող հարցումներ կատարելիս էլեկտրոնային հաղորդագրության միջոցով այդ տեղեկատվությունն ուղարկելու անհնարինության դեպքում (երբ սպառողը չունի էլեկտրոնային հասցե կամ չի օգտվում բանկի առցանց կամ բջջային հավելվածներից), ֆինանսական կազմակերպությունը տեղեկացնում է սպառողին այլ հասանելի եղանակներով (oրինակ. կարճ հաղորդագրության, առձեռն կամ փոստային առաքման միջոցով):»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան