Գլխավոր տեղեկություն
Номер
N 685-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.05.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.05.2023
Дата вступления в силу
06.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 685-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՆ ԱՅ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտիի փողոց 48/8 շենք, 41 հասցեի 21.3 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 25012023-01-0072, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.16532 հա մակերեսով հողամասի և շենքի 792.9 քառ. մետր ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 213/27724) և պոմպակայանի սարքավորումները՝ 10283243 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «ԷՆ ԱՅ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

05.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 4-ի N 685-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԳԻՇՏԻԻ ՓՈՂՈՑ 48/8 ՇԵՆՔ, 41 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Միավորի արժեքը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը

1.

Կենտրոնախույս բազմաքայլ պոմպ Grundfos CME 10-2 A-R-A-E- AVBE S-A-D-N հաճախականության կարգավորիչով

կոմպլեկտ

1 370 603

2

2741206

2.

Ճնշման տվիչ Grundfos MBS3000 0-16 BAR

հատ

79 600

2

159200

3.

Ճնշումային բաք 24 VA Rosso

հատ

15 260

1

15260

4.

Էլ. սարքերի տուփ արտաքին MG-8RP

հատ

9 700

1

9700

5.

Ավտոմատ SH203-C16 ABB

հատ

14 153

1

14153

6.

Մալուխ ՎՎԳ HГ-LS-4*2.5

մետր

896

25

22400

7.

Մանոմետր

հատ

11 500

2

23000

8.

Մուֆտ Կոմբի 40x 1-1/2, 32x1-1/4, 1”, 1/2”, 3/4"

հատ

370

12

4 440

9.

Ամերիկանկա 1- 1/2՛՛

հատ

12 049

2

24 098

10.

Եռաբաշխիչներ

հատ

895

10

8950

11.

Խողովակ PPR 1—1/2”

մետր

1 450

15

21750

12.

Միացման անցումներ և դետալներ Vector

հատ

1 425

14

19950

13.

Զտիչ ցանցավոր ներքին Vector

պարուրակավոր SS 316 1 1/4”

հատ

17 310

1

17310

14.

Հետադարձ կափույր թաթիկավոր SS 316 1 1/4” Vector 800PSI

հատ

9 050

2

18100

15.

Գնդիկավոր փական ներքին

պարուրակավոր SS 316 1 1/2” Vector 1000 PSI

հատ

4 200

2

8400

16.

Գնդիկավոր փական արտաք․ և ներքին պարուրակավոր SS 316 1 1/4” Vector 1000 PSI

հատ

12 720

4

50880

17.

Գնդիկավոր փական ներքին

պարուրակավոր SS 316 3/4“ Vector 1000 PSI

հատ

2 830

3

8490

18.

Գնդիկավոր փական ներքին

պարուրակավոր 1-1/2

հատ

3 725

2

7450

19.

Ցածր ճնշման ռելե 0-8 բար

հատ

22 850

1

22850

20.

Թիվ 41 շինություն /պոմպակայան/

քառ. մ

332659.907

21.3

7085656

 

Ընդամենը

     

10283243

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան