Գլխավոր տեղեկություն
Номер
N 73-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
07.03.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
07.03.2023
Дата вступления в силу
15.03.2023

600.0073.07.03.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 մարտի 2023 թվականի

N 73-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 6 հավելվածի:».

2) Որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «և 3-րդ» բառերը փոխարինել «,3-րդ և 6-րդ» բառերով.

3) Որոշումը լրացնել N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

7 մարտի 2023 թ.

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2023 թվականի

մարտի 7-ի N 73-Ն որոշմամբ

 

Հավելված N 6

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2021 թվականի

դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշմամբ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

_____թվականի______կիսամյակ

_________________________________________________________________________

(ծառայություն մատուցող անձի անվանումը / անուն, ազգանուն)

 1

 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը1

Ինտերնետ հոսքի արագությունը (Մբիթ/վ)

Ինտերնետ հասանելիության տեխնոլոգիան

Տեղեկություններ սեփական կամ այլ անձանց տեխնիկական միջոցներով «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) (այսուհետ՝ «ԴՈՍ») հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ տրամադրելու, ներառյալ՝ դրա իրականացման եղանակի վերաբերյալ

1)

       

2)

       

2

Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված` «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված, «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ ընկերությունների

Պաշտպանված կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

1)

   
     

 

1. «Պետական կան տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը» սյունակը լրացնելիս՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանումը նշվում է առանձին, եթե այդ ստորաբաժանմանն ինտերնետ կապը տրամադրվում է առանձին պայմանագրով:

 

 ________________________________

 /իրավասու անձի ստորագրություն/

 

 

_____________________________

/անուն,ազգանուն/

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2023 թվական: