ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հուլիսի 3-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող՝
ա) միայն մեկ խանութի, կամ միայն մեկ կրպակի, կամ միայն մեկ տաղավարի միջոցով բացառապես առևտրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը.
բ) բացառապես սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնող անհատ ձեռնարկատերը.
գ) նոտարը.
դ) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները միայն մեկ վայրում իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը:
Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման գործունեության վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածով սահմանված գործունեության տեսակները:
Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձանց, ինչպես նաև սեփական արտադրանքը խանութի, կրպակի կամ տաղավարի միջոցով իրացնող առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ վրա:».
բ) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «՝ գործունեության այդ մասով» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ», «ե», «է», «ժբ» ենթակետերը, իսկ «դ» ենթակետը «հունվարի 1-ին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ» բառերով.
դ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով`
«ժգ) այն առևտրային կազմակերպությունը, որն ունի ներկայացուցչություն (ներկայացուցչություններ) և (կամ) մասնաճյուղ (մասնաճյուղեր):».
ե) 4-րդ կետը «նոր» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեություն իրականացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության միայն մեկ տեսակի մասով և չի կարող միաժամանակ հանդիսանալ հարկման ընդհանուր կարգով կամ հաստատագրված վճարներով հարկվող:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «գ» ենթակետը «նշված՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող» բառերով.
բ) 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով չսահմանված գործունեություն և (կամ) համատեղում է այդ կետով սահմանված գործունեության մեկից ավելի տեսակներ:».
գ) 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե) տվյալ տարվա որևէ պահին իրականացրել է Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում».
դ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «թ» ենթակետը.
ե) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով՝
«ժ) այն առևտրային կազմակերպությունը, որը տվյալ տարվա որևէ պահին ստեղծել է ներկայացուցչություն և (կամ) մասնաճյուղ:».
զ) 2-րդ կետի «և «թ»» բառերը փոխարինել «և «ժ»» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վարձակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը՝ վարձավճարները:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝
«ե) պարզեցված հարկ վճարողների կողմից
սույն օրենքով սահմանված գործունեության մեջ
օգտագործվող ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի)
օտարման մասով՝ |
10 տոկոս»: |
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով`
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում`
ա) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ» ենթակետը.
բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Պարզեցված հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև տուգանքը բյուջե են վճարում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|
Հավելված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ
1. Կոշիկի նորոգում
2. Բնական և արհեստական կաշվից ճամփորդական և գալանտերեայի ապրանքատեսակների նորոգում
3. Կենցաղային էլեկտրասարքերի նորոգում
4. Ժամացույցների նորոգում
5. Հագուստի նորոգում
6. Մորթե և կաշվե հագուստի, գլխարկների նորոգում
7. Գորգերի և գորգագործական արտադրատեսակների նորոգում
8. Հեծանիվների նորոգում
9. Հովանոցների, վառիչների, լուսավորման սարքերի, զբոսաշրջության, սպորտային գույքի և հանդերձանքի նորոգում, գազայրիչների լցավորում, կտրող գործիքների, դանակային արտադրատեսակների սրում
10. Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
11. Տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից
12. Ինտերնետ ակումբների միջոցով բնակչությանը մատուցվող ինտերնետային ծառայություններ
13. Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի վարձույթ
14. Պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկում
15. Գրասենյակային մեքենաների և հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
16. Գործավարական և թարգմանչական ծառայություններ
17. Բացառապես գյուղական բնակավայրերում մրգերի և բանջարեղենի վերամշակում, կաթնամթերքի արտադրություն (բացառությամբ պաղպաղակի)
18. Արվեստի բնագավառի, թատերական և համերգային դահլիճների գործունեություն, տիկնիկային թատրոնների գործունեություն