ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1985-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Ստեպ Լոջիկ Յուգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի նոյեմբերի 16-ին կնքված վիրտուալացված հաշվողական համակարգի ապարատածրագրային կոմպլեքսի նախագծման, մատակարարման և ներդրման ծառայությունների ձեռքբերման թիվ ՀՀ ՖՆ-ԲՄԾՁԲ-17/3 ծածկագրով գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. պայմանագրի 2.4-րդ կետի 2.4.6-րդ ենթակետը «2018 թվականի սերնդի համակարգերով» բառերից առաջ լրացնել «առնվազն» բառով.
բ. պայմանագրի N 1 հավելվածի 2.1-ին կետը «ըստ (Gartner Magic Quadrant 2016 Leaders աղյուսակի ապրանքանիշների» բառերից հետո լրացնել «(կամ այդ ապրանքանիշերի կողմից սերտիֆիկացված/հավաստագրված ապրանքանիշերի)» բառերով,
գ. պայմանագրի N 1 հավելվածի 4.1-ին կետում «2,4» թիվը փոխարինել «2,1» թվով,
դ. պայմանագրի N 1 հավելվածի N 1 ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը փոխարինել համապատասխանաբար սույն որոշման N 1 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.
2) կասեցնել պայմանագրի 5.3-րդ կետով սահմանված Կատարողի նկատմամբ հաշվարկվող տույժերի հաշվարկը և պայմանագրով սահմանված, ներառյալ սույն որոշումից բխող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում զիջել դրանք: Ընդ որում, սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետում ապրանքների չմատակարարման դեպքում տույժերը հաշվարկվում են նաև կասեցման ժամանակահատվածի համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կատարողից գանձվելու է պայմանագրով նախատեսված տուգանքը՝ 3,089,206 դրամ գումարի չափով, պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը կազմող և որպես պայմանագրի ապահովում ներկայացված գումարը՝ 61,784,122 դրամ: Ընդ որում, նշված գումարները հաշվանցվում են ապրանքների մատակարարման և ծառայության մատուցման արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ:
3. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված ապրանքների մատակարարման ժամկետ սահմանել պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը կնքելուց հետո 6 ամիս, իսկ տեղադրված համակարգի Երաշխիքային սպասարկման ժամկետ սահմանել համակարգը տեղադրելուց և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընդունվելուց հետո 3 տարի: Ընդ որում, Կատարողը մինչև սույն կետով սահմանված ժամկետում մատակարարում կատարելը, շարունակում է ապահովել պայմանագրի շրջանակում ներդրված և փոխարինման ենթակա, սակայն չփոխարինված համակարգերի սպասարկումը:
4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված համաձայնագրի կնքման նախապայման է հանդիսանում Կատարողի կողմից պայմանագրի չկատարված մասի՝ 338,967,203 դրամի, 20 (քսան) տոկոսի չափով սահմանված կարգով պայմանագրի ապահովման ներկայացումը՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով:
5. Ընդ որում, պայմանագրի ապահովման 10 (տասը) տոկոսը Կատարողին վերադարձվում է սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետում մատակարարումներ կատարելուց և դրանք պայմանագրով սահմանված կարգով Պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պայմանագրի ապահովման մնացած 10 (տասը) տոկոսը Կատարողին վերադարձվում է Կատարողի կողմից պայմանագրով (համաձայնագրով) սահմանված ամբողջ ծավալով պարտավորությունների կատարման և դրանք Պատվիրատուի կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
6. (կետն ուժը կորցրել է 23.03.23 N 381-Ա)
6.1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
(6.1-ին կետը լրաց. 23.03.23 N 381-Ա)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառումը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել սույն որոշումից բխող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի կնքման գործընթացի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1985-Ա որոշման |
Ցանկ N 1
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Արտադրողը |
P/N |
Նկարագրությունը |
Քանակը |
Միավորի գինը (դրամ) |
Ընդամենը (դրամ) |
Սերվերային տվյալների պահպանման համակարգ, վիրտուալիզացիայի ծրագրային ապահովում | ||||||
1. |
Lenovo |
7X83VPJ300 |
Lenovo ThinkAgile HX3320-6130, 2xIntel Xeon,Gold 6130 16C 2.1GHz 120W, 16x32GB 2Rx4, 128GBx2 SATA, 2x1.92TB SDD,8x2TB 7200, 430-16i SAS/ SATA 12Gb HBA, 2x1100W, XCC Enterprise, ThinkSystem Toolless Slide Rail Kit with 1U CMA, including 3YR System support |
4 |
30,960,756.00 |
123,843,024.00 |
Ընդամենը՝ դրամ |
123,843,024.00 | |||||
Սերվերային տվյալների պահպանման համակարգ, վիրտուալիզացիայի ծրագրային ապահովում | ||||||
2. |
Lenovo |
7X83VPHX00 |
Lenovo ThinkAgile HX3320-5115, 2xIntel Xeon Gold 5115 10C 2.4GHz 85W, 8x32GB 2Rx4, 128GBx2 SATA, 2x1.92TB SDD, 8x2TB 7200, 430-16i SAS/SA TA 12Gb HBA,2x1100W, XCC Enterprise, ThinkSystem Toolless Slide Rail Kit with 1U CMA, including 3YR System support |
4 |
17,929,673.13 |
71,718,692.50 |
Ընդամենը՝ դրամ |
71,718,692.50 | |||||
Սերվերային տվյալների պահպանման համակարգ, վիրտուալիզացիայի ծրագրային ապահովում | ||||||
3. |
Lenovo |
7Y89CTO3WW |
Lenovo ThinkAgile HX3321-4210, 2x Intel Xeon Silver 4210R 10C 100W 2.4GHz Processor, 12x32GB 2Rx4, 2x1.92TB SDD, 8x2TB 7200, 440-16i SAS/SATA12Gb HBA, 2x1100W, XCC Enterprise, Think System Toolless Slide Rail Kit with 1U CMA, including 3YR System support |
8 |
17,925,685.75 |
143,405,486.00 |
Ընդամենը՝ դրամ |
143,405,486.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1985-Ա որոշման |
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
(հավելվածն ուժը կորցրել է 23.03.23 N 381-Ա)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1985-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Արտադրողը |
P/N |
Նկարագրությունը |
Քանակը |
Միավորի գինը (դրամ) |
Ընդամենը (դրամ) |
Սերվերային տվյալների պահպանման համակարգ, վիրտուալիզացիայի ծրագրային ապահովում | ||||||
1. |
Nutanix |
NX-3060 |
Nutanix Software * Foundation - Hypervisor Agnostic Installer * Controller VM * Prism Management * Acropolis Ultimate License Entitlement Nutanix Hardware Platform 8 x Intel Xeon Processor 4 x E5-2697 + 4 x E5-2695 64 x 32GB Memory Module 2 x 2TB + 14 x 1TB 2.5" HDD 5 x 1,92GB + 3 x 960GB 2.5" SSD 4 x 10GbE Quadruple SFP+ Network Adapter |
1 |
7,625,000 |
7,625,000 |
2. | Nutanix | NX-3060 | Nutanix Software
* Foundation - Hypervisor Agnostic Installer * Controller VM * Prism Management * Acropolis Ultimate License Entitlement Nutanix Hardware Platform 8 x Intel Xeon Processor E5-2680 64 x 32GB Memory Module 1 x 2TB + 15 x 1TB 2.5" HDD 1 x 1,92GB + 7 x 960GB 2.5" SSD 4 x 10GbE Quadruple SFP+ Network Adapter |
1 | 7,250,000 | 7,250,000 |
3. | Nutanix | NX-1400 |
3. Nutanix Software * Foundation - Hypervisor Agnostic Installer * Controller VM * Prism Management * Acropolis Ultimate License Entitlement Nutanix Hardware Platform 8 x Intel Xeon Processor E52640 40 x 32GB Memory Module 8 x 4TB 3.5" HDD 4 x 1.92TB 3.5" SSD 4 x 10GbE Quadruple SFP+ Network Adapter |
2 | 42901257 | 85,802,514.00 |
Ընդամենը (դրամ)՝ |
100,677,514 |
(հավելվածը լրաց. 23.03.23 N 381-Ա)
19.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.03.2023, N 381-Ա | 24.03.2023, N 1985-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|