Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2021
Принят
Վայոց ձորի մարզպետ
Дата принятия
12.02.2021
Подписан
Վայոց ձորի մարզպետ
Дата подписания
12.02.2021
Дата вступления в силу
23.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ

 

12 փետրվար 2021 թ.

N 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 85-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝

 

Որոշում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգերը հաստատելու մասին» թիվ 85-Ն և 2016 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2007 թվականի փետրվարի 5-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 40-Ն որոշումները ճանաչել ուժը կորցրած։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2021 թվական: