ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2023 թվականի N 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործող լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունների մատուցման դիմաց 1 երեխայի հաշվով սահմանել 600 դրամ:
2. Լրացուցիչ կրթական վճարովի ծառայությունները կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան որոշումների հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -14
1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ 2. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ 3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ 4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ 5. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ 6. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ 7. ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ 8. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ 9. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ 10. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ 11. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ 12. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ 13. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ 14. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|