Գլխավոր տեղեկություն
Номер
N 305-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2023
Дата вступления в силу
21.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 305-Ա

 

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան՝

1. Հաստատել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-618-Ն և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-619-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 305-Ա որոշման

 

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Իրավական ակտերի տեսակներն ու վերնագրերը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1.

«Պետական պահպանության ծառայության հաստիքացուցակը հաստատելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի

ընդունում

2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն

օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետ և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ

մաս

2.

«Պետական պահպանության ծառայության ներքին աշխատակարգը հաստատելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի ընդունում

2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 3-րդ

մասի 7-րդ կետ

3.

«Պետական պահպանության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքները հաստատելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի ընդունում

2023 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդ-

վածի 3-րդ մասի 31-րդ կետ և 5-րդ մաս

4.

«Պետական պահպանության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների, Պետական պահպանության ծառայության ծառայողների և աշխատողների գործառնական պարտականությունները սահմանելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի

ընդունում

2023 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 3-րդ մասի 32-րդ կետ և 5-րդ մաս

5.

«Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Ազգային անվտանգության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 5-րդ մաս և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի

ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս

6.

«Պետական պահպանության ծառայության ծառայողների և աշխատողների քանակը հաստատելու մասին»

ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի

մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Ազգային

անվտանգության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 5-րդ մաս և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի

ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս

7.

«Պետական պահպանության ծառայության ծառայողների վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի ընդունում

2023 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 5-րդ

մաս

8.

«Պետական պահպանության ծառայության կողմից պետական պահպանության իրականացման նպատակով իր իրավասության շրջանակներում պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցման

կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն

օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետ

9.

«Պետական պահպանության ծառայության ծառայողների պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 15-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 16.1-ին հոդվածի 4-րդ մաս

10.

«Պետական պահպանության ծառայության ծառայողների ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները սահմանելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի ընդունում

2023 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 15-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 16.1-ին հոդվածի 7-րդ մաս

11.

«Պետական պահպանության ծառայության ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի

կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի

ապրիլի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական

պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 15-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 16.1-ին հոդվածի 8-րդ

մաս

12.

«Պետական պահպանության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը, հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 17-րդ հոդվածով լրացվող 17.1-ին հոդվածի 3-րդ և 13-րդ մասեր

13.

«Պետական պահպանության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 17-րդ հոդվածով լրացվող 17.1-ին հոդվածի 13-րդ մաս ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պա

տոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-618-Ն օրենքի 4-րդ հոդվածով 16-րդ հոդվածում

լրացվող 5.2-րդ մաս

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Առողջապահության նախարարություն

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-619-Ն օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդ-

վածներ

15.

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Արդարադատության նախարարություն

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-619-Ն օրենքի 5-րդ հոդվածով

լրացվող 7.10-րդ հոդվածի 3-րդ մաս

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Արդարադատության նախարարություն

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա-

րելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի

23-ի ՀՕ-619-Ն օրենքի 5-րդ հոդվածով

լրացվող 7.10-րդ հոդվածի 3-րդ մաս

17.

«Պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար մեդալներ ու կրծքանշաններ հիմնելու, դրանց կանոնադրությունները և նկարագրությունները հաստատելու մասին» Պետական պահպանության ծառայության պետի հրամանի ընդունում

2023 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Պետական պահպանության ծառայություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610-Ն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի 3-րդ

մասի 17-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

20.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան