Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 218
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.11.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.10.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.10.2013
Дата вступления в силу
15.11.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

15 հոկտեմբերի 2013 թվականի

թիվ 218

քաղ. Մոսկվա

 

«ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 032/2013) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի օգոստոսի 1-ից ոչ ուշ։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում

բ) մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը թույլատրվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերի կամ, անդամ պետության օրենսդրության համաձայն, այն արտադրանքի արտադրությունը և Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողումը, որը, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել համապատասխանության պարտադիր գնահատմանը (հավաստմանը)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման

գ) մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը թույլատրվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքը կազմող նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողումը՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում

դ) սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնված արտադրանքի, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովին՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստել տեխնիկական կանոնակարգի իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների պլանի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել սահմանված կարգով այն ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում` ուսումնասիրման համար։

3. Անդամ պետություններին՝

ա) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ որոշել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային.

բ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ 

Վ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: