Գլխավոր տեղեկություն
Номер
N 303-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2023
Дата вступления в силу
18.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 303-Ա

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համաձայնագրերի կիրառման բաժնի պետ Անդրանիկ Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համաձայնագրերի կիրառման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Տիգրան Հարությունյանին 2023 թվականի ապրիլի 24-27-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպվող տրանսֆերային գնագոյացմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով։

2. Անդրանիկ Հակոբյանի և Տիգրան Հարությունյանի՝ Հունգարիա գործուղման ճանապարհածախսը և 2023 թվականի ապրիլի 24-25-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անդրանիկ Հակոբյանի և Տիգրան Հարությունյանի՝ Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2023 թվականի ապրիլի 26-27-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

17.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ