Գլխավոր տեղեկություն
Номер
N 220-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2021
Дата вступления в силу
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2021 թվականի N 220-Ա

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների կողմից արտադրված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքների գնման դեպքում այդ ընթացակարգերը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով իրականացնելիս գործում է հետևյալ առանձնահատկությունը՝

1) երկարաժամկետ պայմանագիր կնքելիս ֆինանսական միջոցներ հատկացվելու վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր չի կնքվում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով, 33-րդ կետի 12-րդ ենթակետով և 40-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պահանջները:

(1-ին կետը խմբ. 16.03.23 N 335-Ա)

2. Սույն որոշման իմաստով երկարաժամկետ պայմանագիր է համարվում 3 տարի և դրանից ավելի ժամանակահատվածի համար կնքված պայմանագիրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական: