Գլխավոր տեղեկություն
Номер
N 609-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.04.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2023
Дата вступления в силу
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 609-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները հաստատելու մասին» N 619-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է՝

1) անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում՝ հիմք ընդունելով անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը.

2) բժշկասոցիալական փորձաքննության կամ վերափորձաքննության արդյունքում՝ ելնելով հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման հետևանքով առաջացած աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանից: Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս հաշվի է առնվում տուժողի օրգանիզմի ֆունկցիաների խանգարումների կամ մարմնի կառուցվածքի խախտման աստիճանը:»․

2) 5-րդ կետը «գնահատման» բառից հետո լրացնել «կամ բժշկասոցիալական փորձաքննության կամ բժշկասոցիալական վերափորձաքննության» բառերով․

3) 5-րդ կետի «գ» ենթակետը «աստիճաններ» բառից հետո լրացնել «կամ կենսագործունեության սահմանափակման տեսակներ ու աստիճաններ» բառերով․

4) 6-րդ կետի «գ» ենթակետը «խոր)» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների խանգարման աստիճանը (խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր, աննշան)» բառերով․

5) 10-րդ կետը «հաշվի առնելով» բառերից հետո լրացնել «վերականգնողական անհատական ծրագրի կամ» բառերով․

6) 13-րդ կետը «առաջացել է» բառերից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարում կամ» բառերով․

7) 14-րդ կետը «տուժողն» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարումների կամ» բառերով․

8) 15-րդ կետը «տուժողն» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումների կամ» բառերով, իսկ «հետևանքով նա» բառերից առաջ լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների չափավոր խանգարման» բառերով․

9) 16-րդ կետը «տուժողն» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների աննշան արտահայտված խանգարումների կամ» բառերով․

10) 17-րդ կետը «ֆունկցիոնալության» բառից առաջ լրացնել «փորձաքննվելիս կամ վերափորձաքննվելիս կամ» բառերով․

11) 22-րդ կետը «ծառայությունների» բառից առաջ լրացնել «վերականգնողական անհատական ծրագրում կամ» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: