ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2023 թվականի N 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը, աղբահանության պայմանագրերի ձևերը և համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին» N 13-Ն որոշման N 01, N 03 և N 06 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ – 8 | |
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
Դեմ – 3 ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ
|
|
Ձեռնպահ – 0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Հ. ԲԱԼԱՍՅԱՆ |
Հավելված N 1 Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 13-ի N 29-Ն որոշման |
«Հավելված N 01 Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի N 13-Ն որոշման» |
ԿԱՐԳ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում՝ բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձանց (ներառյալ անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարող) իրավաբանական անձանց, հիմնարկների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կան անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում՝ վարձակալի, անհատույց օգտագործողի վրա:
3. Աղբահանությունը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանք է՝ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:
4. Աղբահանությունը վճարովի է:
5. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե աղբը փոխադրում և տեղափոխում են սեփական միջոցներով՝ համապատասխան թույլտվության հիման վրա:
6. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:
7. Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակները և գործընթացի կազմակերպման սկզբունքներն են`
1) նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի վտանգավոր ներգործությունը.
2) չթույլատրել տարածքների աղտոտում, աղբակույտերի առաջացում և մաքրել տարածքը աղբից.
3) աղբի փոխադրման իրականացումը կազմակերպել՝ բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը.
4) պարտադիր և պարբերաբար իրականացնել աղբահանություն և սանիտարական մաքրում՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան.
5) ապահովել աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը և հանրային իրազեկվածությունը.
6) աղբահանության դիմաց գանձել վճարներ.
7) ստեղծել պայմաններ օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար և նվազեցնել աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալները.
8) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ապահովել աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն և հանրային իրազեկվածություն.
9) մեքենայացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները.
10) իրականացնել միջհամայնքային համագործակցություն.
11) իրականացնել սանիտարական մաքրման աշխատանքներ համայնքային բյուջեի հաշվին կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:
II. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
8. Կենցաղային աղբը հավաքվում և (կամ) պահվում է այդ նպատակով նախատեսված տեղերում, աղբամաններում, աղբախցերում:
9. Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը հավաքվում և պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած աղբամաններում կամ կոնտեյներներում կամ աղբահանության վճար վճարողի նախատեսած՝ իրեն պատկանող համապատասխան տարածքում, եթե համայնքի ավագանին այլ բան չի սահմանել: Վճարողների պահանջով համայնքը աղբամանները կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:
10. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15մ և ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում աղբամանները տեղադրվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերից ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա:
11. Հանգստի գոտիներում աղբամանները տեղադրվում են 3500 - 4000քմ մակերեսին 1 աղբաման հաշվարկով:
12. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում՝ փոխադրամիջոցների մոտեցման համար հարմար դիրքով: Աղբամանները չեն տեղադրվում փողոցների մայթերի և սիզամարգերի վրա:
13. Աղբամանները աղբով լցվում են ծավալի 2/3 –ից ոչ ավելի մակարդակով:
14. Աղբահանությունը իրականացնում են մասնագիտացված և (կամ) օրենքով չարգելված այլ կազմակերպություններ:
15. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է կոնտեյներների հարակից տարածքի աղբը: Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը:
16. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում՝ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից՝ ախտահանիչ լուծույթներով:
17. Աղբահավաք կոնտեյներները լվացվում և ախտահանվում են առնվազն ամիսը մեկ անգամ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից:
18. Աղբամանները տեղադրվում են ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, առևտուր իրականացնող օբյեկտների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, շուկաներում և այլն:
19. Կրպակներում առևտուր իրականացնող սուբյեկտները իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում:
20. Բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված առևտրի և սպասարկման օբյեկտների մուտքերի հարակից տարածքները պահվում են պատշաճ սանիտարական վիճակում, չեն կուտակում ապրանքների արկղեր կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:
21. Աղբը տեղադրվում է գործող աղբավայրում:
22. Չի թույլատրվում՝
1) աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում.
2) սպառման թափոնների այրումը.
3) աղբի համար նախատեսված վայրերում տեղադրելու անօգտագործելի բժշկական նյութեր, դեղորայք, դեղահաբեր, կաուստիկ թթուներ, ներկանյութեր, մեքենաների յուղեր, ցանկացած տեսակի հեղուկներ, պայթուցիկ նյութեր, այլ վտանգավոր նյութեր և թափոններ.
4) աղբի համար նախատեսված վայրում տեղադրել սատկած կենդանու մարմին:
23. Սատկած կենդանու մարմինը պետք է արագորեն հեռացվի համայնքի առողջապահության պատասխանատուի ցուցումով: Եթե սատկած կենդանու տերը հայտնի է, ապա հեռացումն իրականացվում է նրա կողմից, իսկ եթե տերը հայտնի չէ՝ համայնքապետարանի պահանջով՝ աղբահանություն իրականացնող կազմակերպության կողմից
III. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
24. Աղբի հավաքման և փոխադրման պայմանները և կարգը ուղղված են աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին:
25. Աղբի հավաքման և փոխադրման պայմանները պետք է համապատասխանեն սույն որոշման հավելված N 2-ով հաստատված Բյուրեղավան համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցին:
26. Աղբի փոխադրմանը ներկայացվող պահանջներն են՝
1) աղբը փոխադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրեր կամ ենթարկվում է վերամշակման.
2) աղբավայրերում աղբի փոխադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ.
3) արգելվում է աղբը փոխադրել դրա համար չնախատեսված վայրերում:
27. Տնտեսվարող սուբյեկտներն իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում, որտեղ չեն պահեստավորում ապրանքներ, տարաներ կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:
28. Աղբի փոխադրումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները՝ սույն կարգի համաձայն: Աղբի փոխադրումը պետք է կազմակերպվի աղբատար փոխադրամիջոցներով, որոնց կառուցվածքը բացառում է շրջակա միջավայրի աղտոտումը: Աղբի փոխադրումը աղբարկղերից և աղբամաններից պետք է իրականացնել մինչև դրանց ամբողջությամբ լցվելը: Աղբարկղերից և աղբամաններից աղբի հեռացնելու ժամանակ աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է աղբարկղերի հարակից տարածքի աղբը (աղբարկղերից մինչև 10 մ շառավղով): Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը: Դրանց այրումն արգելվում է:
29. Որպես աղբավայր շահագործվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Ամառանոցային փողոց 105/2 հասցեում գործող աղբավայրը, որը քաղաքի կառուցապատման գոտուց հեռու է 3 կմ:
30. Խոշոր եզրաչափի աղբի փոխադրման համար որպես աղբավայր շահագործվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Ամառանոցային փողոց 90/1 հասցեի հարակից ձորակը, որը քաղաքի կառուցապատման գոտուց հեռու է 3 կմ:
31. Աղբավայրի խնամքը՝ աղբավայրի հարթեցումը, հողով ծածկումը, մտնում է աղբահանություն իրականացնող կազմակերպության պարտականությունների մեջ:
32. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից ամիսը 1 անգամ: Ախտահանման համար օգտագործվում է քլորակրի (10 %), լիզոլի (5-8%) կրեոլինի (5-8%), նավթալիզոլի (10-15%), ֆենոլի (3-5%) նատրիում մետասիլիկատի (1-3%) կամ Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշմամբ սահմանված կարգով ներմուծված վարակազերծիչ միջոցներով, ըստ վերջիններիս ուղեկցող հրահանգների:
33. Աղբահանություն իրականացնող կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
34. Աղբահանություն իրականացնող կազմակերպության պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:
35. Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված կարգով:
Հավելված N 2 Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 13-ի N 29-Ն որոշման |
«Հավելված N 03 Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի N 13-Ն որոշման» |
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ
Աղբամանների տեղադրման վայրերը |
Աղբամանների |
Աղբամանների |
1. Բյուրեղավան բնակավայր՝ |
||
Քաղաքային զբոսայգի |
9 |
մետաղական՝ |
Հայրենադարձ թաղամաս |
1 |
մետաղական՝ |
Զորավար Անդրանիկի փողոց շենք 32 |
8 |
մետաղական՝ |
Սամվել Վարդանյան փողոց |
4 |
մետաղական՝ |
Վազգեն Սարգսյան փողոց |
11 |
մետաղական՝ |
Վազգեն Ա Վեհափառի փողոց |
5 |
մետաղական՝ |
Կոտայքի փողոց |
5 |
մետաղական՝ |
25 շենքի մոտ, Հավերժության պուրակ |
10 |
մետաղական՝ |
Քաղաքային գերեզմանատուն |
4 |
մետաղական՝ |
2. Նուռնուս բնակավայր |
2 |
մետաղական՝ |
2.1.Ամառանոցային փողոց |
10 |
մետաղական՝ |
3. Ջրաբեր բնակավայր |
4 |
մետաղական՝ |
3.1.Երևան-Սևան մայրուղի 23-26 կմ աջ և ձախ կողմերում |
5 |
մետաղական՝ |
Հավելված N 3 Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 13-ի N 29-Ն որոշման |
«Հավելված N 06 Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի N 13-Ն որոշման» |
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ
Համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը |
Սանիտարական մաքրման ենթակա տարածքները |
Սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները |
Աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակա-վորման, և վնասազերծման ձևերն ու մեթոդները |
Անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին |
Սանիտա-րական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը | ||
Ծառայության անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը | |||||
216000 Մ3 |
Ընդամենը |
Սանիտարա-կան |
ՔՄ |
217000 |
Աղբահեռացումը |
Աղբատար փոխադրա-միջոցը |
|
1. Բյուրեղավան բնակավայր |
Սանիտարա-կան |
195000 |
|||||
1.1. Քաղաքային այգի |
24000 |
1. Զորավար Անդրանիկի փողոց հուշարձան | |||||
1.2. Բնակավայրի փողոցներ |
|||||||
Զորավար Անդրանիկի փողոց |
24000 |
||||||
«Բյուրեղ-Ալկո» ՍՊԸ տանող փողոց |
3000 |
||||||
Կոտայք փողոց |
11500 |
||||||
Վազգեն Ա Վեհափառի փողոց |
4000 |
||||||
Վազգեն Սարգսյան փողոց |
3800 |
||||||
Սամվել Վարդանյան փողոց |
4000 |
||||||
Օղակաձև փողոց |
8000 |
||||||
Երիտասարդական փողոց |
3400 |
||||||
1-րդ փողոց |
2500 |
||||||
2-րդ փողոց |
2000 |
||||||
4-րդ փողոց |
1600 |
||||||
Սարալանջ թաղամաս |
12100 |
||||||
1.3. Շենքերի բակերը և հարակից տարածքները |
|||||||
1-ին շենք |
1000 |
||||||
2-րդ շենք |
1700 |
||||||
3-րդ շենք |
1400 |
||||||
4-րդ շենք |
1400 |
||||||
5-րդ շենք |
2800 |
||||||
6-րդ շենք |
3300 |
||||||
7-րդ շենք |
2400 |
||||||
8-րդ շենք |
1200 |
||||||
9-րդ շենք |
500 |
||||||
10-րդ շենք |
1300 |
||||||
11-րդ շենք |
1300 |
||||||
12-րդ շենք |
1000 |
||||||
13-րդ շենք |
1000 |
||||||
14-րդ շենք |
1000 |
||||||
15-րդ շենք |
1200 |
||||||
16-րդ շենք |
1500 |
||||||
17-րդ շենք |
900 |
||||||
18-րդ շենք |
900 |
||||||
19-րդ շենք |
2300 |
||||||
20-րդ շենք |
2200 |
||||||
21-րդ շենք |
2200 |
||||||
22-րդ շենք |
1300 |
||||||
23-րդ շենք |
1200 |
||||||
24-րդ շենք |
1400 |
||||||
25-րդ շենք |
2200 |
||||||
26-րդ շենք |
1800 |
||||||
27-րդ շենք |
1600 |
||||||
28-րդ շենք |
1300 |
||||||
29-րդ շենք |
2000 |
||||||
30-րդ շենք |
2000 |
||||||
31-րդ շենք |
2500 |
||||||
32-րդ շենք |
1600 |
||||||
33-րդ շենք |
1900 |
||||||
34-րդ շենք |
1800 |
||||||
35-րդ շենք |
1900 |
||||||
35Ա շենք |
1900 |
||||||
36-րդ շենք |
1300 |
||||||
37-րդ շենք |
1800 |
||||||
38-րդ շենք |
1800 |
||||||
39-րդ շենք |
1600 |
||||||
40-րդ շենք |
1600 |
||||||
41-րդ շենք |
1600 |
||||||
42-րդ շենք |
1600 |
||||||
43-րդ շենք |
1900 |
||||||
44-րդ շենք |
1900 |
||||||
45-րդ շենք |
1900 |
||||||
46-րդ շենք |
1900 |
||||||
47-րդ շենք |
1500 |
||||||
48-րդ շենք |
3900 |
||||||
49-րդ շենք |
3800 |
||||||
50-րդ շենք |
3700 |
||||||
51-րդ շենք |
400 |
||||||
2. Նուռնուս բնակավայր |
Սանիտա-րական |
ՔՄ |
10000 |
2. Նուռնուսի գլխավոր ճանապարհ «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան | |||
2.1. Նուռնուս գլխավոր փողոց |
10000 |
||||||
3. Ջրաբեր բնակավայր |
Սանիտա-րական |
ՔՄ |
12000 |
3. Ջրաբերի գլխավոր ճանապարհ «Սուրբ Մարիամ Աստվածածին | |||
3.1. Ջրաբերի գլխավոր փողոց |
12000 |
||||||
Ընդամենը |
Մեքենայա-կան լվացման աշխատանք-ներ ջրցան մեքենայով` օրական |
ԿՄ |
6,844 |
Տարեկան լվացման օրերի քանակը 118օր |
|||
1. Բյուրեղավան բնակավայր |
Մեքենայա-կան լվացման աշխատանք-ներ ջրցան մեքենայով` օրական |
ԿՄ |
6,844 |
||||
1.1. Բնակավայրի փողոցներ |
|||||||
Զորավար Անդրանիկի փողոց |
2,250 |
||||||
Վազգեն Սարգսյան փողոց |
0,500 |
||||||
Սամվել Վարդանյան փողոց |
0,470 |
||||||
Վազգեն Ա Վեհափառի փողոց |
0,400 |
||||||
Երիտասարդական փողոց |
0,380 |
||||||
Օղակաձև փողոց |
0,930 |
||||||
Կոտայքի փողոց |
1,339 |
||||||
1-ին փողոց |
0,320 |
||||||
2-ին փողոց |
0,255 |
||||||
Ընդամենը |
Ոռոգվող տարածքներ |
Հա |
4,1 |
||||
1.Բյուրեղավան բնակավայր |
Ոռոգվող տարածքներ |
Հա |
4,1 |
||||
1.1. Բնակավայրի կանաչ գոտիներ |
|||||||
Քաղաքային զբոսայգի |
2,5 |
||||||
Համայնքապետարան |
0,1 |
||||||
Մարզադաշտի և հարակից տարածք |
0,5 |
||||||
Վազգեն Ա Վեհափառի փողոց |
0,1 |
||||||
Հուշարձան |
0,2 |
||||||
Զորավար Անդրանիկի փողոց |
0,1 |
||||||
Մանկապարտեզ |
0,2 |
||||||
28 շենքին հարակից տարածք |
0,1 |
||||||
20 շենքի դիմացի քաղաքային զբոսայգի |
0,3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|