Գլխավոր տեղեկություն
Номер
N 29-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 15.03.2023
Принят
Բյուրեղավան համայնքի ավագանի
Дата принятия
13.03.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
13.03.2023
Дата вступления в силу
16.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2023 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը, աղբահանության պայմանագրերի ձևերը և համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին» N 13-Ն որոշման N 01, N 03 և N 06 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ – 8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ
ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
 

 

Դեմ – 3

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ
ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

 

 

Ձեռնպահ – 0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

Հավելված N 1

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի մարտի 13-ի

N 29-Ն որոշման

 

«Հավելված N 01

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման»

 

ԿԱՐԳ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում՝ բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձանց (ներառյալ անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարող) իրավաբանական անձանց, հիմնարկների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կան անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում՝ վարձակալի, անհատույց օգտագործողի վրա:

3. Աղբահանությունը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանք է՝ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

4. Աղբահանությունը վճարովի է:

5. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե աղբը փոխադրում և տեղափոխում են սեփական միջոցներով՝ համապատասխան թույլտվության հիման վրա:

6. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:

7. Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակները և գործընթացի կազմակերպման սկզբունքներն են`

1) նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի վտանգավոր ներգործությունը.

2) չթույլատրել տարածքների աղտոտում, աղբակույտերի առաջացում և մաքրել տարածքը աղբից.

3) աղբի փոխադրման իրականացումը կազմակերպել՝ բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը.

4) պարտադիր և պարբերաբար իրականացնել աղբահանություն և սանիտարական մաքրում՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան.

5) ապահովել աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը և հանրային իրազեկվածությունը.

6) աղբահանության դիմաց գանձել վճարներ.

7) ստեղծել պայմաններ օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար և նվազեցնել աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալները.

8) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ապահովել աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիություն և հանրային իրազեկվածություն.

9) մեքենայացնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները.

10) իրականացնել միջհամայնքային համագործակցություն.

11) իրականացնել սանիտարական մաքրման աշխատանքներ համայնքային բյուջեի հաշվին կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:

 

II. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

8. Կենցաղային աղբը հավաքվում և (կամ) պահվում է այդ նպատակով նախատեսված տեղերում, աղբամաններում, աղբախցերում:

9. Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը հավաքվում և պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած աղբամաններում կամ կոնտեյներներում կամ աղբահանության վճար վճարողի նախատեսած՝ իրեն պատկանող համապատասխան տարածքում, եթե համայնքի ավագանին այլ բան չի սահմանել: Վճարողների պահանջով համայնքը աղբամանները կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

10. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15մ և ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում աղբամանները տեղադրվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերից ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա:

11. Հանգստի գոտիներում աղբամանները տեղադրվում են 3500 - 4000քմ մակերեսին 1 աղբաման հաշվարկով:

12. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում՝ փոխադրամիջոցների մոտեցման համար հարմար դիրքով: Աղբամանները չեն տեղադրվում փողոցների մայթերի և սիզամարգերի վրա:

13. Աղբամանները աղբով լցվում են ծավալի 2/3 –ից ոչ ավելի մակարդակով:

14. Աղբահանությունը իրականացնում են մասնագիտացված և (կամ) օրենքով չարգելված այլ կազմակերպություններ:

15. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է կոնտեյներների հարակից տարածքի աղբը: Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը:

16. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում՝ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից՝ ախտահանիչ լուծույթներով:

17. Աղբահավաք կոնտեյներները լվացվում և ախտահանվում են առնվազն ամիսը մեկ անգամ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից:

18. Աղբամանները տեղադրվում են ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, առևտուր իրականացնող օբյեկտների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, շուկաներում և այլն:

19. Կրպակներում առևտուր իրականացնող սուբյեկտները իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում:

20. Բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված առևտրի և սպասարկման օբյեկտների մուտքերի հարակից տարածքները պահվում են պատշաճ սանիտարական վիճակում, չեն կուտակում ապրանքների արկղեր կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

21. Աղբը տեղադրվում է գործող աղբավայրում:

22. Չի թույլատրվում՝

1) աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում.

2) սպառման թափոնների այրումը.

3) աղբի համար նախատեսված վայրերում տեղադրելու անօգտագործելի բժշկական նյութեր, դեղորայք, դեղահաբեր, կաուստիկ թթուներ, ներկանյութեր, մեքենաների յուղեր, ցանկացած տեսակի հեղուկներ, պայթուցիկ նյութեր, այլ վտանգավոր նյութեր և թափոններ.

4) աղբի համար նախատեսված վայրում տեղադրել սատկած կենդանու մարմին:

23. Սատկած կենդանու մարմինը պետք է արագորեն հեռացվի համայնքի առողջապահության պատասխանատուի ցուցումով: Եթե սատկած կենդանու տերը հայտնի է, ապա հեռացումն իրականացվում է նրա կողմից, իսկ եթե տերը հայտնի չէ՝ համայնքապետարանի պահանջով՝ աղբահանություն իրականացնող կազմակերպության կողմից

 

III. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

24. Աղբի հավաքման և փոխադրման պայմանները և կարգը ուղղված են աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին:

25. Աղբի հավաքման և փոխադրման պայմանները պետք է համապատասխանեն սույն որոշման հավելված N 2-ով հաստատված Բյուրեղավան համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցին:

26. Աղբի փոխադրմանը ներկայացվող պահանջներն են՝

1) աղբը փոխադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրեր կամ ենթարկվում է վերամշակման.

2) աղբավայրերում աղբի փոխադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ.

3) արգելվում է աղբը փոխադրել դրա համար չնախատեսված վայրերում:

27. Տնտեսվարող սուբյեկտներն իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում, որտեղ չեն պահեստավորում ապրանքներ, տարաներ կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

28. Աղբի փոխադրումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները՝ սույն կարգի համաձայն: Աղբի փոխադրումը պետք է կազմակերպվի աղբատար փոխադրամիջոցներով, որոնց կառուցվածքը բացառում է շրջակա միջավայրի աղտոտումը: Աղբի փոխադրումը աղբարկղերից և աղբամաններից պետք է իրականացնել մինչև դրանց ամբողջությամբ լցվելը: Աղբարկղերից և աղբամաններից աղբի հեռացնելու ժամանակ աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է աղբարկղերի հարակից տարածքի աղբը (աղբարկղերից մինչև 10 մ շառավղով): Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը: Դրանց այրումն արգելվում է:

29. Որպես աղբավայր շահագործվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Ամառանոցային փողոց 105/2 հասցեում գործող աղբավայրը, որը քաղաքի կառուցապատման գոտուց հեռու է 3 կմ:

30. Խոշոր եզրաչափի աղբի փոխադրման համար որպես աղբավայր շահագործվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Ամառանոցային փողոց 90/1 հասցեի հարակից ձորակը, որը քաղաքի կառուցապատման գոտուց հեռու է 3 կմ:

31. Աղբավայրի խնամքը՝ աղբավայրի հարթեցումը, հողով ծածկումը, մտնում է աղբահանություն իրականացնող կազմակերպության պարտականությունների մեջ:

32. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում` աղբահանությունը իրականացնող կազմակերպության կողմից ամիսը 1 անգամ: Ախտահանման համար օգտագործվում է քլորակրի (10 %), լիզոլի (5-8%) կրեոլինի (5-8%), նավթալիզոլի (10-15%), ֆենոլի (3-5%) նատրիում մետասիլիկատի (1-3%) կամ Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշմամբ սահմանված կարգով ներմուծված վարակազերծիչ միջոցներով, ըստ վերջիններիս ուղեկցող հրահանգների:

33. Աղբահանություն իրականացնող կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

34. Աղբահանություն իրականացնող կազմակերպության պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:

35. Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը առաջացնում է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի մարտի 13-ի

N 29-Ն որոշման

 

«Հավելված N 03

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման»

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

Աղբամանների տեղադրման վայրերը

Աղբամանների
քանակը

Աղբամանների
տեսակները և չափերը

1. Բյուրեղավան բնակավայր՝

   

Քաղաքային զբոսայգի

9

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Հայրենադարձ թաղամաս

1

մետաղական՝
80սմ x 80սմ x 1մ

Զորավար Անդրանիկի փողոց շենք 32

8

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Սամվել Վարդանյան փողոց

4

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Վազգեն Սարգսյան փողոց

11

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Վազգեն Ա Վեհափառի փողոց

5

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

 Կոտայքի փողոց

5

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

25 շենքի մոտ, Հավերժության պուրակ

10

մետաղական՝
25լ դույլեր

Քաղաքային գերեզմանատուն

4

մետաղական՝
80սմ x 80սմ x 1մ

2. Նուռնուս բնակավայր

2

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

2.1.Ամառանոցային փողոց

10

մետաղական՝
80սմ x 80սմ x 1մ

3. Ջրաբեր բնակավայր

4

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

3.1.Երևան-Սևան մայրուղի 23-26 կմ աջ և ձախ կողմերում

5

մետաղական՝
80սմ x 80սմ x 1մ

Հավելված N 3

Բյուրեղավան համայնքի ավագանու

2023 թվականի մարտի 13-ի

N 29-Ն որոշման

 

«Հավելված N 06

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման»

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ

 

Համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը

Սանիտարական մաքրման ենթակա տարածքները

Սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները

Աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակա-վորման, և վնասազերծման ձևերն ու մեթոդները

Անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին
ներկայացվող պահանջները

Սանիտա-րական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը

Ծառայության անվանումը

Չափման միավորը

Ծավալը

216000 Մ3

Ընդամենը

Սանիտարա-կան
մաքրման
տարածքներ

ՔՄ

217000

Աղբահեռացումը
իրականացվում է
շաբաթական
5 օր

Աղբատար փոխադրա-միջոցը
ապահովում է աղբի խտացումը,
հետնամասում կոնտեյներները ունի բեռնող հիդրավլիկ սարք:

 
 

1. Բյուրեղավան բնակավայր

Սանիտարա-կան
մաքրման
տարածքներ

 

195000

     
 

1.1. Քաղաքային այգի

   

24000

   

1. Զորավար Անդրանիկի փողոց հուշարձան

 

1.2. Բնակավայրի փողոցներ

           
 

Զորավար Անդրանիկի փողոց

   

24000

     
 

«Բյուրեղ-Ալկո» ՍՊԸ տանող փողոց

   

3000

     
 

Կոտայք փողոց

   

11500

     
 

Վազգեն Ա Վեհափառի փողոց

   

4000

     
 

Վազգեն Սարգսյան փողոց

   

3800

     
 

Սամվել Վարդանյան փողոց

   

4000

     
 

Օղակաձև փողոց

   

8000

     
 

Երիտասարդական փողոց

   

3400

     
 

1-րդ փողոց

   

2500

     
 

2-րդ փողոց

   

2000

     
 

4-րդ փողոց

   

1600

     
 

Սարալանջ թաղամաս

   

12100

     
 

1.3. Շենքերի բակերը և հարակից տարածքները

           
 

1-ին շենք

   

1000

     
 

2-րդ շենք

   

1700

     
 

3-րդ շենք

   

1400

     
 

4-րդ շենք

   

1400

     
 

5-րդ շենք

   

2800

     
 

6-րդ շենք

   

3300

     
 

7-րդ շենք

   

2400

     
 

8-րդ շենք

   

1200

     
 

9-րդ շենք

   

500

     
 

10-րդ շենք

   

1300

     
 

11-րդ շենք

   

1300

     
 

12-րդ շենք

   

1000

     
 

13-րդ շենք

   

1000

     
 

14-րդ շենք

   

1000

     
 

15-րդ շենք

   

1200

     
 

16-րդ շենք

   

1500

     
 

17-րդ շենք

   

900

     
 

18-րդ շենք

   

900

     
 

19-րդ շենք

   

2300

     
 

20-րդ շենք

   

2200

     
 

21-րդ շենք

   

2200

     
 

22-րդ շենք

   

1300

     
 

23-րդ շենք

   

1200

     
 

24-րդ շենք

   

1400

     
 

25-րդ շենք

   

2200

     
 

26-րդ շենք

   

1800

     
 

27-րդ շենք

   

1600

     
 

28-րդ շենք

   

1300

     
 

29-րդ շենք

   

2000

     
 

30-րդ շենք

   

2000

     
 

31-րդ շենք

   

2500

     
 

32-րդ շենք

   

1600

     
 

33-րդ շենք

   

1900

     
 

34-րդ շենք

   

1800

     
 

35-րդ շենք

   

1900

     
 

35Ա շենք

   

1900

     
 

36-րդ շենք

   

1300

     
 

37-րդ շենք

   

1800

     
 

38-րդ շենք

   

1800

     
 

39-րդ շենք

   

1600

     
 

40-րդ շենք

   

1600

     
 

41-րդ շենք

   

1600

     
 

42-րդ շենք

   

1600

     
 

43-րդ շենք

   

1900

     
 

44-րդ շենք

   

1900

     
 

45-րդ շենք

   

1900

     
 

46-րդ շենք

   

1900

     
 

47-րդ շենք

   

1500

     
 

48-րդ շենք

   

3900

     
 

49-րդ շենք

   

3800

     
 

50-րդ շենք

   

3700

     
 

51-րդ շենք

   

400

     
 

2. Նուռնուս բնակավայր

Սանիտա-րական
մաքրման
տարածքներ

ՔՄ

10000

   

 2. Նուռնուսի գլխավոր ճանապարհ «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան

 

2.1. Նուռնուս գլխավոր փողոց

   

10000

     
 

3. Ջրաբեր բնակավայր

Սանիտա-րական
մաքրման
տարածքներ

ՔՄ

12000

   

3. Ջրաբերի գլխավոր ճանապարհ «Սուրբ Մարիամ Աստվածածին
եկեղեցի

 

3.1. Ջրաբերի գլխավոր փողոց

   

12000

     
 

Ընդամենը

Մեքենայա-կան լվացման աշխատանք-ներ ջրցան մեքենայով` օրական
5,8 կմ

ԿՄ

6,844

Տարեկան լվացման օրերի քանակը 118օր

   
 

1. Բյուրեղավան բնակավայր

Մեքենայա-կան լվացման աշխատանք-ներ ջրցան մեքենայով` օրական
5,8 կմ

ԿՄ

6,844

     
 

1.1. Բնակավայրի փողոցներ

           
 

Զորավար Անդրանիկի փողոց

   

2,250

     
 

Վազգեն Սարգսյան փողոց

   

0,500

     
 

Սամվել Վարդանյան փողոց

   

0,470

     
 

Վազգեն Ա Վեհափառի փողոց

   

0,400

     
 

Երիտասարդական փողոց

   

0,380

     
 

Օղակաձև փողոց

   

0,930

     
 

Կոտայքի փողոց

   

1,339

     
 

1-ին փողոց

   

0,320

     
 

2-ին փողոց

   

0,255

     
 

Ընդամենը

Ոռոգվող տարածքներ

Հա

4,1

     
 

1.Բյուրեղավան բնակավայր

Ոռոգվող տարածքներ

Հա

4,1

     
 

1.1. Բնակավայրի կանաչ գոտիներ

           
 

Քաղաքային զբոսայգի

   

2,5

     
 

Համայնքապետարան

   

0,1

     
 

Մարզադաշտի և հարակից տարածք

   

0,5

     
 

Վազգեն Ա Վեհափառի փողոց

   

0,1

     
 

Հուշարձան

   

0,2

     
 

Զորավար Անդրանիկի փողոց

   

0,1

     
 

Մանկապարտեզ

   

0,2

     
 

28 շենքին հարակից տարածք

   

0,1

     
 

20 շենքի դիմացի քաղաքային զբոսայգի

   

0,3

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2023 թվական: