Գլխավոր տեղեկություն
Номер
N 518-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.01.17/3(671).1 Հոդ.14.3
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
25.12.2019
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.12.2019
Дата вступления в силу
15.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 518-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՕՖԵՐՏԱ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝

1) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն որոշումը,

2) 2005 թվականի մայիսի 25-ի «Շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման (արտահանող-շուկայի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 60-Ն որոշումը,

3) 2005 թվականի մայիսի 31-ի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 66-Ն որոշումը,

4) 2005 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (արտահանող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 89-Ն որոշումը,

5) 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 102-Ն որոշումը,

6) 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-մեծածախ շուկայի մասնակից) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 242-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 15-ից։

(3-րդ կետը փոփ. 23.12.20 N 461-Ն, 01.09.21 N 321-Ն)

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

 

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի

դեկտեմբերի 25-ի N 518-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՕՖԵՐՏԱ)

(վերնագիրը խմբ. 05.01.22 N 2-Ն) 

 

Շուկայի օպերատորը, Համակարգի օպերատորը, Հաղորդողը, Բաշխողը, Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողը՝ (այսուհետ` միասին ԷՄՇ ծառայություններ մատուցողներ) և ԷՄՇ առևտրի բոլոր մասնակիցները, առանձին կոչվելով Կողմ, իսկ համատեղ՝ Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք), այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով և էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ միասին Կանոններ) և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

(նախաբանը փոփ., լրաց. 05.04.23 N 110-Ն)

 

ԳԼՈՒԽ 1 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի պայմաններին և Կանոններին համապատասխան՝

1) ԷՄՇ-ում առևտուր իրականացնելու նպատակով՝ ԷՄՇ առևտրի մասնակիցները Կանոններով սահմանված կարգով պարտավորվում են ստանձնել հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակ և դրան համապատասխան կնքել Գործարքներ և կատարել կնքված Գործարքները,

2) Շուկայի օպերատորը պարտավորվում է կազմակերպել ԷՄՇ-ի գործունեությունը, ներառյալ սույն պայմանագրին ԷՄՇ մասնակիցների միանալն ու նրանց հաշվառումը,

3) Համակարգի օպերատորը, Շուկայի օպերատորը, Բաշխողը, ինչպես նաև Հաղորդողը պարտավորվում են մատուցել համապատասխանաբար՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրական էներգիայի բաշխման, էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայություն, իսկ ԷՄՇ առևտրի մասնակիցը պարտավորվում է վճարել իրեն մատուցված ծառայությունների դիմաց,

4) Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողը պարտավորվում է մատուցել հաշվեկշռման ծառայություն՝ Հաշվեկշռման շուկայում իրականացնելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք, ինչպես նաև՝ հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն։

(1-ին կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

 

ԳԼՈՒԽ 2 ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. ԷՄՇ առևտրի մասնակիցներն Օրենքի, իրենց լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր են՝

1) գրանցվել ՇԿԾ-ում և ստանձնել հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակ,

2) էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու նպատակով՝ բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Արտադրողների և Հաղորդողի Շուկայի օպերատորին ներկայացնել բանկային երաշխիք,

3) Շուկայի օպերատորին զիջել ԷՄՇ այլ մասնակցի կողմից սույն պայմանագրի և Գործարքների շրջանակում իր նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում՝ դրամական հատուցում ստանալու պահանջը՝ խախտող մասնակցի կողմից ներկայացրած բանկային երաշխիքի շրջանակում,

4) Համակարգի օպերատորին և Շուկայի օպերատորին ներկայացնել իրենց Գործարքների տեղաբաշխումը, իսկ Համակարգի օպերատորի կողմից դիտողությունների դեպքում՝ ընդունել և ՕՐԱ ընթացքում առաջնորդվել վերջինիս կողմից առաջարկված Գործարքների տեղաբաշխման տարբերակով,

5) կատարել էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրի վերաբերյալ կնքված Գործարքները,

6) ԷՄՇ ծառայություն մատուցողներին վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

7) անհաշվեկշռույթների արդյունքում առաջացած էլեկտրական էներգիայի ավելցուկը վաճառել, իսկ պակասորդը գնել ՀԾՄ-ից,

8) ընդունել ու հաստատել Շուկայի օպերատորի կողմից կազմած վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտերն, ինչպես նաև ԷՄՇ մասնակիցների կողմից ներկայացված հաշվարկային փաստաթղթերը,

9) Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում (այսուհետ՝ Արտառոց իրավիճակ) գործել Համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան,

10) Արտառոց իրավիճակներում էլեկտրական էներգիան (հզորությունը) վաճառել սույն պայմանագրի և Կանոնների համաձայն,

11) ապահովել նշված իրավական ակտերով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

(2-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

3. ԷՄՇ առևտրի մասնակիցներն Օրենքի, իրենց լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունեն՝

1) ԷՄՇ-ում Գործարքի կողմ հանդիսացող ԷՄՇ առևտրի մասնակիցներից պահանջել վճարել Գործարքների հիման վրա իրականացված էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրի դիմաց,

2) նշված իրավական ակտերով նախատեսված դեպքերում արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,

3) բացառությամբ ԿԷԱ կայանների, Երաշխավորված մատակարարի, Հաղորդողի և Բաշխողի՝ դուրս գալ ԷՄՇ-ից,

4) իրականացնել նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

(3-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

4. Շուկայի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է՝

1) իրականացնել ԷՄՇ մասնակիցների ՇԿԾ մուտքի, դրանից դուրս գալու հետ կապված գործառույթներ,

2) իրականացնել ԷՄՇ առևտրի մասնակիցներին հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրման և փոփոխման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև Որակավորված սպառողի կարգավիճակի տրամադրման հետ կապված գործառույթներ,

3) շահագործել և սպասարկել ՇԿԾ-ն,

4) ապահովել ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

5) ՇԿԾ-ում ամրագրել ԷՄՇ մասնակցի՝ էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու և ծառայություններ ստանալու առավելագույն թույլատրելի սահմանաչափը,

6) գործելով որպես բենեֆիցիար երաշխիք տված բանկին ներկայացնել երաշխիքով դրամական գումար վճարելու մասին գրավոր պահանջ՝ նշելով այն բանկի հաշվի համարը, որին ենթակա է փոխանցման դրամական գումարը,

7) բանկային երաշխիքը վերադարձնել երաշխիք տված բանկին՝ նշելով երաշխիքով իր իրավունքներից հրաժարման մասին,

8) ՇԿԾ-ի միջոցով գրանցել ԷՄՇ մասնակիցների Հայտերը և հաշվառել Գործարքները,

9) ՇԿԾ-ի միջոցով կազմակերպել ՕԱՇ-ի բնականոն աշխատանքը, այդ թվում ՕԱՇ քլիրինգը,

10) ՇԿԾ-ի միջոցով հաշվառել ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) քանակը,

11) ՇԿԾ-ի միջոցով իրականացնել ՀԱՇ-ում առաջացած անհաշվեկշռույթների հաշվարկներ,

12) ՇԿԾ-ի միջոցով բացառությամբ ՉՈՒՊ բաղադրիչում կնքված Գործարքների համար կազմել վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության), ինչպես նաև ԷՄՇ-ում մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտեր և ներկայացնել ԷՄՇ մասնակիցների հաստատմանը,

13) համակարգել Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,

14) կազմակերպել ԷՄՇ-ում Առևտրային հաշվառումը,

15) իրականացնել ԷՄՇ-ի արդյունավետ և բնականոն գործունեության համար անհրաժեշտ այլ գործառույթներ։

(4-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

5. Շուկայի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի՝

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) մերժել ՇԿԾ-ում ԷՄՇ առևտրի մասնակցի գրանցումը, ԷՄՇ-ից դուրս գալու դիմումը, ԷՄՇ մասնակցի հաշվեկշռման պատասխանատվության կարգավիճակի տրամադրումը կամ դրա փոփոխումը, ինչպես նաև Որակավորված սպառողի կարգավիճակի տրամադրումը,

3) կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

6. Համակարգի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է՝

1) կազմել Էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվեկշիռը,

2) ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքը,

2.1) Կանոնների համաձայն ՊԷԱ կայաններին տալ կարգավարական կարգադրություններ,

3) Գործարքների տեղաբաշխման հիման վրա իրականացնել համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների գնահատում,

4) կառավարել Համակարգային ծառայությունների մատուցումը,

5) կանխատեսել Հաղորդման ցանցի կորուստները և այդ մասին ծանուցել Հաղորդողին և Շուկայի օպերատորին,

6) համակարգել Էլեկտրական էներգիայի միջպետական առևտրի իրականացման գործընթացը,

7) ապահովել ԷՄՇ մասնակցի կողմից տրամադրած տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

8) իրականացնել այլ գործառույթներ, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգ և հուսալի աշխատանքի համար:

(6-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

7. Համակարգի օպերատորն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի՝

1) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

2) ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով ՀԾՄ-ին տալ կարգավարական հրահանգներ,

3) առաջարկել ՀՊԿԻ, ՀՊԿԼ և ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցներին վերանայել Գործարքների տեղաբաշխումը և ԷՄՇ առևտրի մասնակցին ուղարկել Գործարքների տեղաբաշխման իր տարբերակը՝ համապատասխան հիմնավորումներով,

4) իր կողմից հայտարարված Արտառոց իրավիճակում ԷՄՇ մասնակիցներին տալ կարգավարական հրահանգներ,

5) կատարել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:

8. Հաղորդողն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է՝

1) ԷՄՇ առևտրի մասնակիցներին մատուցել հաղորդման ծառայություն,

2) ապահովել Հաղորդման ցանցում գտնվող հաշվառման համալիրների անխափան աշխատանքը,

3) իրականացնել էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ։

9. Հաղորդողն Օրենքի լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի՝

1) Հաղորդման ցանցի կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրական էներգիա գնել ԷՄՇ-ից,

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

3) իրականացնել նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

10. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է՝

1) ԷՄՇ առևտրի մասնակիցներին մատուցել բաշխման ծառայություն,

2) գրանցել ԷՄՇ մասնակիցների՝ Բաշխման ցանցին միացված Հաշվառման համալիրների տվյալների, այդ թվում՝ Առևտրային հաշվիչների և Վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները,

3) ապահովել գրանցված տվյալների լիարժեքությունը և հասանելիությունը Շուկայի օպերատորի համար՝ իրական ժամանակում էլեկտրական էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀԱՀ), ՇԿԾ-ի կամ այլ կիրառվող ծրագրային փաթեթների միջոցով,

4) իրականացնել էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ։

11. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի՝

1) Բաշխման ցանցի կորուստները և սեփական կարիքները փոխհատուցելու նպատակով էլեկտրական էներգիա գնել ԷՄՇ-ում,

2) Կողմերից պահանջել վճարել մատուցված ծառայությունների դիմաց,

3) իրականացնել նշված իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

12. ՀԾՄ-ն իր լիցենզիաների, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն պարտավոր է՝

1) մատուցել հաշվեկշռման ծառայություն՝ կատարելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք, ինչպես նաև՝ հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն,

2) (ենթակետն ուժը կորցրել է 05.04.23 N 110-Ն)

3) ՇԿԾ-ում հրապարակել ՕՐԱ իր կողմից հաշվեկշռման նպատակով էլեկտրական էներգիայի վաճառքի գինն Առևտրային բոլոր ժամանակահատվածների համար, եթե այն ցածր է Հանձնաժողովի կողմից սահմանած ՀԾՄ առավելագույն գնից,

4) ենթարկվել Համակարգի օպերատորի՝ ՕՐԱ պահանջարկի և առաջարկի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական բոլոր հրահանգներին,

5) ապահովել էլեկտրական էներգիայի փոխհոսքերի իրականացումը, այդ թվում Արտառոց իրավիճակներում,

6) ապահովել նշված իրավական ակտերով սահմանված այլ պարտականությունների կատարումը:

(12-րդ կետը լրաց., փոփ. 05.04.23 N 110-Ն)

13. ՀԾՄ-ն իր լիցենզիաների, Կանոնների և սույն պայմանագրի համաձայն իրավունք ունի՝

1) ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա գնել՝ սեփական արտադրության էլեկտրական էներգիայով պայմանագրային պարտականությունների կատարումը չկարողանալու դեպքում,

2) Կանոններով նախատեսված դեպքերում գնել և վաճառել էլեկտրական էներգիա (հզորություն),

3) արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,

4) ԷՄՇ առևտրի մասնակիցներից պահանջել վճարել վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց,

5) իրականացնել այլ իրավունքներ:

(13-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

14. Սույն պայմանագրի 13-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով սահմանված իրավունքները ՀԾՄ-ն կարող է իրականացնել սույն պայմանագրի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով սահմանված պարտականությունների առաջնահերթ կատարման պայմանով։

 

ԳԼՈՒԽ 3 ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

15. ԷՇՄ-ում մատուցվող ծառայությունները, ինչպես նաև ԷՄՇ-ում գնված էլեկտրական էներգիան (հզորությունը) ԷՄՇ մասնակիցների կողմից ենթակա է վճարման՝ Կանոններով սահմանված կարգով:

(15-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

16. ԷՄՇ-ում մատուցվող ծառայությունների, ինչպես նաև գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վճարների չափերը սույն պայմանագրի շրջանակում Կողմերն ընդունում են՝

1) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագներին հավասար՝ բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված դեպքերի,

2) Կողմերի համաձայնությամբ սահմանված, եթե՝

ա. տվյալ ծառայության, ինչպես նաև տվյալ վաճառողի էլեկտրական էներգիայի համար Հանձնաժողովի կողմից սակագին չի սահմանվել,

բ. Կողմերը սահմանել են սակագնից պակաս չափ (ընդ որում նման համաձայնությունները չեն կարող կրել խտրական բնույթ այլ ԷՄՇ մասնակիցների նկատմամբ),

3) Կանոնների համաձայն հաշվարկված՝ ՕԱՇ-ում, ինչպես նաև ՀԱՇ-ում էլեկտրական էներգիայի առևտրի դեպքերում:

(16-րդ կետը փոփ. 05.04.23 N 110-Ն)

17. Սույն պայմանագրի շրջանակում Կողմերը պարտավորվում են լրիվ ծավալով և Կանոններով սահմանված ժամկետներում կատարել բոլոր վճարումները, ներառյալ Կանոններով սահմանված կարգով կնքված Գործարքների ու ստորագրված փաստաթղթերի հիման վրա, որից հետո միայն ձեռնարկել հնարավոր տարաձայնությունների լուծման ուղղությամբ գործողություններ:

18. ԷՄՇ-ում էլեկտրական էներգիա գնելու , ինչպես նաև ծառայություններ ստանալու նպատակով ԷՄՇ առևտրի մասնակիցները, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Արտադրողի, Հաղորդողի և ՀԾՄ-ի Շուկայի օպերատորին ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկի կողմից տրամադրված երաշխիք՝ Կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

19. Երաշխավորված մատակարարի կողմից վճարումների կատարումն ապահովում է Կանոնների Հատուկ հաշվին (հաշիվներին) վերաբերող կարգավորումների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 4 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

 

20. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի միջև միմյանց տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանակվում և փաստաթղթերը հանձնվում են Կանոններով սահմանված կարգով։

21. Սույն պայմանագրի կատարման շրջանակում Կողմերի կողմից տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու, կամ ուշացնելու, կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքերում ցանկացած Կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

22. Սույն պայմանագրի կատարման կապակցությամբ Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

 

ԳԼՈՒԽ 5 ԱՐՏԱՌՈՑ ԻՐԱՎԻՃԱԿ

 

23. ԷՀՑ կանոններով սահմանված դեպքերում, երբ հայտարարվել է Արտառոց իրավիճակ ԷՄՇ մասնակիցները գործում են բացառապես Համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներով: Արտառոց իրավիճակի ամբողջ ժամանակահատվածում Գործարքների հիման վրա ստանձնած պարտավորություններն դադարում են և դրանց խախտման համար Կանոններով սահմանված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում։

24. Արտառոց իրավիճակներում էլեկտրական էներգիայի վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի կողմից Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի համար սահմանած առավելագույն գնով, բացառությամբ այն կայանների, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է սակագին։ Այդ կայանների դեպքում էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած սակագնով: Նույն ժամանակ էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է փաստացի ձևավորված՝ էլեկտրական էներգիայի վաճառքի միջին կշռված գնով։

(24-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

25. Համակարգի օպերատորի կողմից Արտառոց իրավիճակի ավարտի և Շուկայի օպերատորի կողմից առևտրի վերսկսման ժամկետի հայտարարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Շուկայի օպերատորը՝ համագործակցելով Համակարգի օպերատորի հետ, ԷՄՇ մասնակիցների և Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Արտառոց իրավիճակի ԷՄՇ մասնակիցների կողմից փաստացի մատուցված ծառայությունների, ինչպես նաև փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքի վերաբերյալ իր հաշվարկները ՝ համաձայն սույն պայմանագրի 24-րդ կետի։

(25-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

26. Սույն պայմանագրի 25-րդ կետի համաձայն Շուկայի օպերատորի կողմից հաշվարկը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը և ԷՄՇ մասնակիցները Շուկայի օպերատորին գրավոր ներկայացնում են դրա վերաբերյալ իրենց եզրակացությունները: Հաշվարկի արդյունքների հետ համաձայն լինելու դեպքում Շուկայի օպերատորն այն ներբեռնում է ՇԿԾ, իսկ վեճերի և տարաձայնությունների դեպքում ԷՄՇ մասնակիցները ղեկավարվում են սույն պայմանագրով և Կանոններով սահմանված կարգով։

 

ԳԼՈՒԽ 6 ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Սույն պայմանագրից, ինչպես նաև Գործարքներից բխող իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում յուրաքանչյուր Կողմ հատուցում է մյուս Կողմին պատճառված վնասներն օրենքով սահմանված կարգով:

28. Սույն պայմանագրի համաձայն վճարման ժամկետի խախտման դեպքում մի կողմն իրավունք ունի վճարումը խախտած մյուս կողմից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Տույժ հաշվարկելու դեպքում կատարված վճարումներից առաջնահերթ մարվում է առաքված էլեկտրաէներգիայի արժեքը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժը:

29. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումը հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող իրավիճակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են Կանոններով:

30. ՇԿԾ-ի միջոցով կնքված Գործարքներից ծագող պարտավորությունների համար Շուկայի Օպերատորը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ եթե ՇԿԾ-ն շահագործել է Կանոնների պահանջների խախտմամբ:

 

ԳԼՈՒԽ 7 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

31. Սույն պայմանագիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի իմաստով միանալու պայմանագիր (օֆերտա), որին էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք, մատակարարման, երաշխավորված մատակարարման, մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ցանկացած անձ, ինչպես նաև ցանկացած որակավորված սպառող, ով Օրենքին և Կանոններին համապատասխան իրավունք ունի մասնակցելու ԷՄՇ-ին (այսուհետ՝ Ակցեպտանտ):

(31-րդ կետը լրաց. 05.04.23 N 110-Ն)

32. Յուրաքանչյուր ԷՄՇ առևտրի մասնակցի համար սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կանոններով սահմանված կարգով Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ում հաշվառելու պահից և գործում է մինչև Կանոններով սահմանված կարգով տվյալ մասնակցի ԷՄՇ-ից դուրս գալը:

33. Սույն պայմանագրի N 1 հավելվածին՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրին միանալու մասին ակցեպտին համապատասխան ԷՄՇ մասնակիցների կողմից ստորագրված ու Շուկայի օպերատորի կողմից հաշվառված բոլոր ակցեպտները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մաս:

 

ԳԼՈՒԽ 8 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սույն պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով և Կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ սույն պայմանագրով:

35. Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) նոր օրինակելի ձև սահմանելու, դա փոփոխելու դեպքում սույն պայմանագրի պայմանները համարվում են համապատասխանեցված՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 9 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Սույն պայմանագրի կատարման առնչությամբ ԷՄՇ մասնակիցների միջև առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են բանակցությունների միջոցով:

37. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում ցանկացած կողմ կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարանին, եթե Կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուկայի օպերատոր

Համակարգի օպերատոր

Հաղորդող

Բաշխող

Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրող

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության 

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2019

թվականի դեկտեմբերի 25-ի N 518-Ն

որոշմամբ սահմանված պայմանագրի

օրինակելի ձևի

 

 ԱԿՑԵՊՏ

 

Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրին միանալու

 

 ________________________________, ի դեմս ________________________________,

ակցեպտանտի անվանումը

 

ով գործում է_________________ հիման վրա

 

ԷՄՇ-ին միանում է որպես___________________

Արտադրողների համար

Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի N ____

Տրման ամսաթիվը __ ___ թ.

Լիցենզավորված գործունեության տեսակը_______________

տեղակայման հասցեն ______________

Հաշվառման համալիրների տվյալները ըստ յուրաքանչյուր հաշվառման կետի ________________,

լիցենզիայով ամրագրված դրվածքային հզորությունը __________________,

էլեկտրական ցանցին միացման մեկից ավելի hաշվառման կետերի դեպքում՝ հզորությունը յուրաքանչյուր hաշվառման կետում ________________:

 

Որակավորված սպառողների և Մատակարարների համար

սպառման համակարգի տեղակայման հասցեն _____________________,

Հաշվառման համալիրների տվյալները ըստ յուրաքանչյուր Հաշվառման կետի __________________,

սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման հզորությունը

. էլեկտրական ցանցին միացման մեկից ավելի Հաշվառման կետերի դեպքում՝ հզորությունը յուրաքանչյուր Հաշվառման կետում _______________։

 

Երաշխավորված մատակարարի համար

Գործունեության տարածք

 

ԷՄՇ առևտրի մասնակցին հասանելի հատվածներն ԷՄՇ-ում

                     

1. ուղիղ պայմանագրերի  

ա. կարգավորված բաղադրիչ

 

բ. չկարգավորված բաղադրիչ

 

գ. երկարաժամկետ բաղադրիչ

 
2. ՕԱՇ  
3. ՀԱՇ  

 

ԷՄՇ առևտրի մասնակցի իրավասու ներկայացուցիչ՝

Պաշտոն (կարգավիճակ) _________

Ստորագրություն _________

__ _______20__ թ.

 

ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն էլեկտրաէներգիայի սահմանազատման (առաքման), հանձնման, հաշվառման կետերի մասին.

1. ______________________________________ -ի սահմանազատման (առաքման) կետերն են՝

2. Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի կետերն են՝

3. Առևտրային (վերստուգիչ) հաշվիչների, չափիչ տրանսֆորմատորների տվյալներն են՝

 

 

տեղա-կայման

վայրը

Հաշվիչ

չափիչ տրանսֆորմատոր

ԷՄՇ առևտրի մասնակցի սեփակա-նությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում առևտրա-ին հաշվիչների և չափիչ տրանս-ֆորմատոր-ների ամբողջա-կանության պահպանման պատաս-խանատու կողմը

Հոսանքի

Լարման

տեսակը,

գործա-րանային

համարը,

կնիքի

տեսակը,

համարը

թույլա-տրելի

հոսանքը

(Ա)

անվա-նական

լարումը

(Վ)

հաջորդ պլանային ստուգա- չափման ամիսը և տարե-թիվը

տեսակը,

գործա-րանային

համարը,

սպառողի

կնիքի

տեսակը,

համարը

ճշտու-թյան

դասը

տրանսֆոր-

մացիայի

գործա-կիցը

տեսակը,

գործա-րանային

համարը,

սպառողի

կնիքի

տեսակը,

համարը

ճշտու-թյան

դասը

տրանս-ֆոր-մացիայի

գործա-կիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       

 

ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների վերաբերյալ

 

Առավելագույն թույլատրելի հզորությունը

Տեխնոլոգիական հզորությունը

Վթարային հզորությունը

Տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը

Վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը

կՎտ

կՎտ

կՎտ

Ժամ

Ժամ

         

 

1. Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություններ

 

N

Սնող կենտ-րոն

Սնող գիծ

Սնող գծի բեռը, կՎտ

Վթարային ամրագրում

Տեխնոլոգիական ամրագրում

Այլ հզորություն

Ենթասպառող

էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար

իրական ու անխու-սափելի վտանգի

սնող գծի վրա վթա-րային հզորու-թյունը,

կՎտ

սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է վթա-րային հզորու-թյունը

էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար

իրական ու անխու-սափելի վտանգի

սնող գծի վրա տեխնոլո-գիական հզորու-թյունը, կՎտ

սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է հզորու-թյունը

հզորու-թյունը, կՎտ

օրական էլեկտրա-սպառումը, կՎտժ

Ընդհա-նուր բեռը, կՎտ

տեխնոլո-գիական և վթա-րային ամրա-գրված հզորու-թյուն, կՎտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           

ընդ.

                         

 

2. Հզորություն, որը ենթակա է անջատման

 

N

սնող կենտրոն

սնող գիծ

սնող գծի բեռը,

կՎտ

սնող գծի վրա տեխնոլոգիական և վթարային ամրագրված հզորությունների գումարը, կՎտ

սնող գիծ, որի վրա է տեղափոխվում ամրագրված հզորությունը

անջատման ենթակա հզորությունը,

կՎտ

նշումներ

1

2

3

4

5

6

7

8

               

ընդ.

             

 

3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը

 

N

սնող կենտրոն

սնող գիծ

առավելագույն հզորությունը

սնող գծի վրա,

կՎտ

վթարային ամրագրված հզորությունը,

կՎտ

տեխնոլոգիական ամրագրված հզորությունը,

կՎտ

նշումներ

1

2

3

4

5

6

7

             

ընդ.

           

 

Այլ տեխնիկական տեղեկատվություն՝

___________________________________

ԷՄՇ ԱՌԵՎՏՐԻ Մասնակից` ______________________

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ______________

Հ/Հ _________________________

ՀԵՌԱԽՈՍ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N

ՂԵԿԱՎԱՐ

______________________________

(ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ)

(հավելվածը փոփ. 05.04.23 N 110-Ն)

(հավելվածը խմբ. 23.12.20 N 461-Ն, 05.01.22 N 2-Ն, փոփ., լրաց. 05.04.23 N 110-Ն)