Գլխավոր տեղեկություն
Номер
N 302-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2023
Дата вступления в силу
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2023 թվականի N 302-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման կարգը սահմանելու մասին» N 41-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «օրենքի 130-րդ հոդվածի 10-րդ մասի» բառերով․

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1․ Սահմանել օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:»․

4) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»․

5) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն հավելվածով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:»․

6) հավելվածի 2-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածում» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով, իսկ «կարգում» բառը փոխարինել «հավելվածում» բառով․

7) հավելվածի 3-րդ կետում «259-րդ հոդվածի 1-ին կետի» բառերը փոխարինել «183-րդ հոդվածի» բառերով․

8) հավելվածի 4-րդ կետում «202-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «126-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով․

9) հավելվածի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերում «սույն կարգի» բառերը փոխարինել «սույն հավելվածի» բառերով․

10) հավելվածի 9-րդ կետում «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի դրույթներին համապատասխան» բառերով․

11) հավելվածի 10-րդ կետում «202-րդ հոդվածով» բառերը փոխարինել «127-րդ հոդվածով» բառերով․

12) հավելվածի 13-րդ կետում «ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվության ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` նշելով վերադարձման պատճառը:» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան մերժում է փոխարինման թույլտվության տրամադրումը՝ նշելով մերժման պատճառները» բառերով․

13) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14․ Եթե վերամշակման գործողությունը հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինված վերամշակման արդյունքը ձեռք է բերում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ՝ ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց փոխարինման գործողության իրականացումից և մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո:».

14) հավելվածի NN 1 և 2 ձևերում «ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական: