Գլխավոր տեղեկություն
Номер
N 110-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
05.04.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.04.2023
Дата вступления в силу
07.04.2023

600.0110.05.04.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 ապրիլի 2023 թվականի

N 110-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 518-Ն որոշման հավելվածի՝

1) նախաբանից հանել «մի կողմից,» բառերը, «՝ մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր» բառերը փոխարինել «, առանձին կոչվելով Կողմ, իսկ համատեղ՝ Կողմեր» բառերով, իսկ «հաղորդման» բառից հետո լրացնել «և բաշխման» բառերը.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետում «առուվաճառք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև՝ հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն» բառերը.

3) 2-րդ կետի 5-րդ, 8-րդ ենթակետերում, 3-րդ կետի 1-ին ենթակետում, 4-րդ կետի 10-րդ, 12-րդ ենթակետերում, 13-րդ կետի 4-րդ ենթակետում, 24-րդ կետի 2-րդ նախադասությունում, 25-րդ կետում և 31-րդ կետում «էլեկտրական էներգիայի» բառերից հետո լրացնել «(հզորության)» բառը.

4) 2-րդ կետի 10-րդ ենթակետում և 15-րդ կետում «էլեկտրական էներգիան» բառերից հետո լրացնել «(հզորությունը)» բառը.

5) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.

«2.1) Կանոնների համաձայն ՊԷԱ կայաններին տալ կարգավարական կարգադրություններ,».

6) 12-րդ կետի 1-ին ենթակետում «առուվաճառք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև՝ հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն» բառերը, իսկ 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

7) 13-րդ կետի 2-րդ ենթակետում «էլեկտրական էներգիա» բառերից հետո լրացնել «(հզորություն)» բառը.

8) 16-րդ կետում «էլեկտրական էներգիայի դիմաց» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց» բառերով.

9) N 1 հավելվածում «Որակավորված սպառողների համար» բառերը փոխարինել «Որակավորված սպառողների և Մատակարարների համար» բառերով, իսկ «Երաշխավորված մատակարարի, Մատակարարների համար» բառերը՝ «Երաշխավորված մատակարարի համար» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

5 ապրիլի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան