Գլխավոր տեղեկություն
Номер
N 399-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.03.2023-27.03.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.06.2022
Дата вступления в силу
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 399-Ա

 

«ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,202,440,885,37 դրամ ընդհանուր արժողությամբ «Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 07.03.23 N 180-Ա)

2. Սահմանել, որ «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00235036) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02596346) 2022 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 202204/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 577,190,678,43 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

(2-րդ կետը փոփ. 14.09.22 N 660-Ա)

3. «ՋիԷյջԷմ-Արմենիա» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 399-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում, որով կիրականացվի համայնքի շուրջ 120 երեխայի կրթումն և դաստիարակումը բարեկարգ և լուսավոր պայմաններում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, պարտադիր վճարների, տուրքերի և այլ գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«ՋիԷյՋէմ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ ԱՄՆ, 9701 Ուիլշայր ԲիԷլՎիԴի 1106, Բեվերլի Հիլս ՍիԷյ 90212)

4.

Ծրագիրը կատարողը

«ՋիԷյՋէմ-Արմենիա» զարգացման հիմնադրամ (հասցե՝ Բաղրամյան պող. 25, 61 սենյակ, Արաբկիր, քաղ. Երևան, Հայաստանի Հանրապետություն, ՀՎՀՀ` 00235036)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայր,

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,202,440,885,37 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Վայոց ձորի մարզի Արենի համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի մայիսի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 577,190,678,43 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիս 23-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում:

2. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի՝ դահլիճի կառուցում՝ 625,250,206,94 դրամ արժողությամբ, այդ թվում՝ մանկապարտեզի և դահլիճի շինությունների համալիր-ավարտական հարդարման աշխատանքների և ինժեներական համակարգերի, դուռ-լուսամուտների և վիտրաժների տեղադրում, հենապատի կառուցում, ընդհանուր տարածքի բարեկարգում և այլն: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 577,190,678,43 դրամ:

2. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մանկապարտեզին կից առանձնացված մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 625,250,206,94 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և

գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 07.03.23 N 180-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ