Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2022
Принят
Ջերմուկ համայնքի ավագանի
Дата принятия
09.01.2023
Подписан
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Дата подписания
09.01.2023
Дата вступления в силу
08.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2023թ. N 4-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով ավագանին որոշում է`

 

1․ Ջերմուկ համայնքի ավագանու՝ 2023 թվականի հունվարի 9-ի N 2-Ա և N 3-Ա որոշումների կատարմամբ պայմանավորված՝ հաստատել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեում կատարված հետևյալ փոփոխությունները՝

 

1.1 «1-3-3-51- ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական ոլորտի «4232-համակարգչային ծառայություններ», «4235- կառավարչական ծառայություններ», «4657-այլ կապիտալ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 500.0 հազար, 1000.0 հազար և 5000.0 հազար ՀՀ դրամներով:

 

1.2 «4.5.5-53-խողովակաշարային և այլ տրանսպորտ» գործառնական ոլորտի «4252-մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում», «4861-այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատաս– խանաբար 3000.0 հազար և 9000.0 հազար ՀՀ դրամներով:

 

1.3 «1-1-1-51- օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական ոլորտի «4111- աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2599.3 հազար ՀՀ դրամով

 

1.4 «6-1-1-51- բնակարանային շինարարություն» գործառնական ոլորտի «4861- այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2000.0 հազար ՀՀ դրամով

 

1.5 «8-4-1-51-երիտասարդական ծրագրեր» գործառնական ոլորտի «4229-տրանսպորտային ծախսեր» և «այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները ավելացնել 1000.0 հազարական ՀՀ դրամով:

 

1.6 «10-4-1-51- ընտանիքի անդամներ և զավակներ» գործառնական ոլորտի «4729- այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական հոդվածը 1500.0 հազար ՀՀ դրամով:

(1-ին կետը փոփ. 24.02.23 N 11-Ն)

 

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ հունվարի 9-ի դրությամբ՝

 

11 Եկամուտների գծով` 762,980.9 հազար դրամ.

 

12Ծախսերի գծով՝ 925683.0 հազար դրամ

 

13Հավելուրդը կամ պակասորդը՝ 162702.1 հազար դրամ

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -8

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023 թ. հունվարի 9

ք. Ջերմուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.02.2023, N 11-Ն 08.03.2023, N 4-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան