Գլխավոր տեղեկություն
Номер
N 1222-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161).1 Հոդ.931.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2015
Дата вступления в силу
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1222-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 02.03.23 N 258-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 02.03.23 N 258-Ն)

1. Սահմանել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ սահմանված ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափն աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքում կազմում է ամսական 8000 դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում սույն կետով սահմանված լրավճարի չափը նվազեցվում է սույն որոշման 1.1-ին կետով սահմանված կարգով։

(1-ին կետը խմբ. 02.03.23 N 258-Ն)

1.1. Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողությանը և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:

(1.1-ին կետը լրաց. 02.03.23 N 258-Ն)

1.2. Սույն որոշմամբ սահմանված լրավճարը պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին վճարվում է հիմնական աշխատավարձի հետ միասին` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածով սահմանված կարգով:

(1.2-րդ կետը լրաց. 02.03.23 N 258-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 02.03.23 N 258-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Հ. Աբրահամյան


2015 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.03.2023, N 258-Ն 03.03.2023, N 1222-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան