Գլխավոր տեղեկություն
Номер
N 259-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2023-21.08.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.03.2023
Дата вступления в силу
12.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2023 թվականի N 259-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 2-ի N 259-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) նշանակման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` լիազորված մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հայտարարում է համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար մրցույթ:

3. Համակարգողի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, նրա մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած՝ մեղադրական դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 7-րդ և 13-րդ կետերով սահմանված դեպքերում լիազորված մարմինը, ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը հաստատության համակարգողի պաշտոնակատար (պարտականությունները կատարող) է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող և «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին բավարարող անձի:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքերում լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից` 3 աշխատանքային օրվա ընթացքում, համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու համար տալիս է հայտարարություն: Լիազորված մարմինը համակարգողի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և իրականացնում է համակարգողի պաշտոնի թափուր տեղի նշանակում:

5. Լիազորված մարմինը հաստատության համակարգողի պաշտոնի թափուր տեղը համալրելու մասին հայտարարությունը՝ համաձայն N 1 ձևի, 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման`

1) www.azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով.

2) նախարարության պաշտոնական կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

6. Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերն ամփոփվում են դրանց ընդունման վերջին օրվանից հետո՝ 5-րդ աշխատանքային օրը:

7. Մասնակցության հայտերի բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:

8. Հաստատության համակարգողին ներկայացվող պարտադիր պայմաններ են՝ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխանությունը և 21-րդ ու 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:

9. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով՝ համաձայն N 2 ձևի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը (բնօրինակի հետ).

4) ստաժի վերաբերյալ տեղեկանք.

5) ինքնակենսագրություն` համաձայն N 3 ձևի:

10. Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, բնօրինակները վերադարձնում է հավակնորդին: Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում բնօրինակները ներկայացվում են նշանակման օրը:

11. Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 6-րդ կետով սահմանված թափուր տեղը համալրելու հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդի փաստաթղթերը ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին:

12. Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք և դրանց հիման վրա հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքում աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:

13. Մասնակիցներից որևէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում թափուր տեղի համալրման համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:

 

Ձև N 1

 

Հայտարարություն

«_________________________________________________________________» ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի _______ -ի N ____-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝

«_____________________________________________________________________________» ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ____________________________________________________-ում

(լիազորված մարմնի անվանումը և հասցեն)

20__ թվականի ______-ից մինչև _____-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը ________-ից մինչև ժամը _______-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(լիազորված մարմնի անվանումը և հասցեն)

 

Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ secretariat@escs.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Ձև N 2

 

 

 

 

3x4

լուսանկար

 

 

 

 

 

 

 

 

 

 

______________________________________

______________________________________

______________________________________

 

լիազոր մարմնի ամբողջական անվանում,

մարմնի ղեկավարի պաշտոն

 

 

պարոն/տիկին _______________________________-ին

 

_______________________________-ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 

__________________________________

դիմողի հաշվառման վայրը

 

__________________________________

դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)

 

__________________________________

անձնագրի կամ նույնականացման քարտի

սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված`__________________________________

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթացել եմ _________________________________________________ կողմից

(լիազոր մարմնի անվանումը)

հանրակրթական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման մասին հայտարարությանը:

 

Իմ մասին հայտնում եմ.

 

Քաղաքացիությունը

_______________________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Դատարանի օրինական ուժի մեջ դատավճռի հիման վրա

_______________________________________________________________

(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)

 

Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

_______________________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

_______________________________________________________________

(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

Դատական կարգով վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

_______________________________________________________________

(զրկվել եմ, չեմ զրկվել)

 

Հարուցված քրեական հետապնդումը

_______________________________________________________________

(դադարեցվել է, կամ չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով)

 

Կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների

_______________________________________________________________

(անդամ եմ, անդամ չեմ)

 

Վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ

____________________________________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

 

Նույն հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված

______________________________________________________________________________

(անձ եմ, անձ չեմ)

 

Համակարգչային գրագիտությունը

____________________________________________________________________

____________________________________________________________________

(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

«___» ___________20___ թ.

Դիմող` ________________

ստորագրություն

 

Ձև N 3

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Ծննդյան վայրը, երկիրը

 

Հաշվառման բնակավայրը

 

Մշտական բնակավայրը

 

Քաղաքացիությունը

 

Այլ քաղաքացիություն, եթե կա

 

Ընտանեկան դրությունը (պարտադիր

չէ պատասխանել)

 
   

Օտար լեզուների իմացությունը.
բանավոր.

նշել լեզուն և իմացության մակարդակը՝

վատ, բավարար կամ լավ

 

Օտար լեզուների իմացությունը.
գրավոր.

նշել լեզուն և իմացության մակարդակը՝

վատ, բավարար կամ լավ

 
   

Ուսումնառությունը, կրթությունը.
թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 
   

Աշխատանքային գործունեությունը.
թվել աշխատավայրը (աշխատավայրերը), տարիները, պաշտոնը (պաշտոնները)

 
   

Մասնագիտական ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.
թվել հիմնարկը (հիմնարկները) կամ կազմակերպությունը (կազմակերպությունները), տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)

 
   

Վերապատրաստումները.

թվել տարիները, ծրագրերը,

մասնակցության կարգավիճակը

 
   

Այլ տեղեկություններ.

գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական,

կառավարական և այլ պարգևներ:

Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումները

 
   

Այլ տեղեկություններ, որոնք

անհրաժեշտ եք համարում տրամադրել

 
   

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային հասցե

 

Փոստային հասցե

 

Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական: