ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2020 թվականի N 1131-Ն
ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԱՑԱԿԱՅԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ԱՆՁԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 176-րդ հոդվածի 2-րդ և 177-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.03.23 N 399-Ն)
1. Սահմանել՝
1) որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը սահմանելու մասին» N 1461-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են որպես Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնության կիրառման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձը կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածում նշված արտոնությունից օգտվելու համար մաքսային մարմիններին է ներկայացնում դիմում, որում նշում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետություն ներմուծված անձնական օգտագործման օգտագործված ապրանքների անվանման, քաշի և քանակի վերաբերյալ՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ Հայաստանի Հանրապետության հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց.
2) օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը.
3) մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումն օտարերկրյա պետությունում ֆիզիկական անձի բնակության փաստը հավաստող փաստաթուղթը.
4) սույն կետում չհիշատակված, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ին ստորագրված պայմանագրի անբաժանելի մասը կազմող Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 261-րդ հոդվածում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը.
5) օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդների արտոնությունից օգտվել ցանկացող ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման դեպքում։
(2-րդ կետը փոփ. 30.03.23 N 399-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում, մաքսային մարմնի պահանջով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:
4. Մաքսային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները և դրանք սույն կարգով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց արտոնության տրամադրման համար սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, անձի դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է անձին առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել իր անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը: Եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են և (կամ) չեն համապատասխանում սույն կետում նշված պահանջներին, մաքսային մարմինը սույն կետով սահմանված ժամկետում մերժում է դիմումը՝ նշելով մերժման պատճառը, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքի:
(4-րդ կետը փոփ. 30.03.23 N 399-Ն)
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումը՝ առանց նույն կետի 2-րդ ենթակետով պահանջվող՝ օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթղթի ներկայացված լինելու դեպքում, անձի դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը սույն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերն (դրանք դիմումին կից ներկայացված լինելու պարագայում) ուղարկում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին՝ այդ մասին ծանուցելով դիմողին:
6. Մաքսային մարմինը սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետում նշված փաստաթուղթը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դիմումի հետագա ընթացքը՝ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
(6-րդ կետը լրաց. 30.03.23 N 399-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 30.03.23 N 399-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԱՑԱԿԱՅԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ԱՆՁԻՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, ինչպես նաև անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները։
2. Օտարերկրյա ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ Հայաստանի Հանրապետության հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու, այդ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքի և ժամանակահատվածի ստուգումը, օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթղթի տրամադրումն իրականացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը՝ համաձայն սույն կարգին կից սահմանված ձևի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքի և ժամանակահատվածի ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքի թույլտվություն տրամադրելու միջոցով։
4. Հայաստանի Հանրապետություն մշտապես բնակվելու նպատակով ժամանած օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կարող է տրամադրվել, եթե օտարերկրյա ֆիզիկական անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ Հայաստանի Հանրապետության հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ, և լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 2550 օր ժամանակահատվածում առնվազն 1280 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։
(4-րդ կետը փոփ. 30.03.23 N 399-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթուղթը ստանալու համար անձը՝ բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է ներկայացնում՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձ ճանաչելու խնդրանքով դիմում, հայտնելով իր Հայաստանի Հանրապետություն մշտապես բնակվելու մտադրության մասին՝ դիմումին կցելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակը, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
5.1. Եթե անձը Հայաստանի Հանրապետության մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը ստանալու նպատակով դիմել է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին երկրորդ և հաջորդ անգամ, ապա բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պարզելու համար «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանի պահպանված լինելու հանգամանքը:
(5.1-ին կետը լրաց. 30.03.23 N 399-Ն)
5.2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի 5.1-ին կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին է տրամադրում հարցման մեջ նշված անձի կողմից մշտական բնակության ժամանող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախատեսված մաքսային վճարների արտոնությունից օգտված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղեկատվություն։
(5.2-րդ կետը լրաց. 30.03.23 N 399-Ն)
6. Բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը ստուգում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին բավարարելու հանգամանքը, և այդ պահանջներին բավարարելու դեպքում ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա, իսկ եթե նույն անձը դիմել է երկրորդ և հաջորդ անգամ՝ ոչ ուշ, քան ութ աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձին է տրամադրում օտարերկրյա ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը, կամ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 177-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետներում գրավոր մերժում է դրա տրամադրումը։
(6-րդ կետը խմբ. 30.03.23 N 399-Ն)
7. Սույն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ փաստաթղթի տրամադրման գրավոր մերժումը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին՝ մաքսային մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան չորս աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
OՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ֆիզիկական անձ __________________________________________________________________ը
անուն, ազգանուն, հայրանուն
_________________________________________________________________________________
ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
_________________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության, կամ Հայաստանի Հանրապետության հատուկ, կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակը, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը
___________________________________________________________
Հանրային ծառայությունների համարանիշը
ՃԱՆԱՉՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁ
Տրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից
_____________________________________________________________________
Տեղեկանքը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը
Բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնի կամ ստորաբաժանման ղեկավար |
__________________________________________________ (անուն, ազգանուն) |
Կ.Տ. |
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 30.03.23 N 399-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական: