Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 3996-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Published on a joint site
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
31.10.2019
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Дата подписания
31.10.2019
Дата вступления в силу
01.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

31 հոկտեմբերի 2019 թ.

Հ. 3996-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արմեն Հրաչյայի Զոհրաբյանի, «Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արկադի Արմենի Ոսկանյանի, «Երևանի հ.50 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Հայկանուշ Համլետի Հարությունյանի, «Երևանի Ռ. Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ռուբեն Հրայրի Խալաթյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 20.09.2019թ. հ. 12/87883 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արմեն Հրաչյայի Զոհրաբյանի, «Երևանի Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Արկադի Արմենի Ոսկանյանի, «Երևանի հ.50 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Հայկանուշ Համլետի Հարությունյանի, «Երևանի Ռ.Աբաջյանի անվան հ.147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ռուբեն Հրայրի Խալաթյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 116-րդ կետի 5-րդ սյունակում «Զոհրաբյան Արմեն Հրաչյայի» բառերը փոխարինել «Անտոնյան Շուշանիկ Գուրգենի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ» բառերը՝ «չի աշխատում» բառերով.

2) 119-րդ կետի 5-րդ սյունակում «Ոսկանյան Արկադի Արմենի» բառերը փոխարինել «Գասպարյան Վիկտորյա Նորիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ» բառերը՝ ««Սարգսյան Թրեյդ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն» բառերով.

3) 123-րդ կետի 5-րդ սյունակում «Հարությունյան Հայկանուշ Համլետի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Տիգրան Սերժիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի աշխա-տակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ» բառերը՝ ««ՍաուտԹեք Քընսալթինգ, Ինկ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ծրագրավորող» բառերով.

4) 149-րդ կետի 5-րդ սյունակում «Խալաթյան Ռուբեն Հրայրի» բառերը փոխարինել «Միրզոյան Հերմինե Հովհաննեսի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության հողի ընթացիկ հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան հ.168 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի օգնական» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան