Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 32-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
07.01.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
07.01.2022
Дата вступления в силу
08.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

07 հունվարի 2022 թ.

Հ. 32-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 59 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՍՄԲԱՏ ԲՅՈՒՐԱՏԻ ԱՆՎԱՆ Հ. 125 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 08.12.2021թ. հ. 275340 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 04.01.2022թ. հ.12/157565 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Հակոբ Պարոնյանի անվան հ.59 հիմնական դպրոց» և «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների անդամ Ալբինա Յուրիի Ահարոնյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 24-ի հ.1120-Ա, ապրիլի 3-ի հ.հ. 1322-Ա, 1323-Ա, ապրիլի 10-ի հ.1420-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2599-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ սյունակում և 7-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Ահարոնյան Ալբինա Յուրիի» բառերը փոխարինել «Գևորգյան Արամ Գագիկի» բառերով, 3-րդ կետի 6-րդ սյունակում և 7-րդ կետի 6-րդ սյունակում՝ «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ