Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 214-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
21.01.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
21.01.2022
Дата вступления в силу
22.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

21 հունվարի 2022 թ.

Հ. 214-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՇԵՂ ՄԽՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.68 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 28.12.2021թ. (արձանագրություն հ.5) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարողի 18.01.2022թ. հ.12/166904 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Մուշեղ Մխոյանի անվան հ.68 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Աննա Սուրենի Զաքարյանի, Աննա Վլադիմիրի Մկրտչյանի, Աշոտ Գևորգի Կարապետյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի հ.1324-Ա, հ.1325-Ա, մայիսի 8-ի հ.1603-Ա, հունիսի 3-ի հ.1759-Ա, հունիսի 24-ի հ.1911-Ա, օգոստոսի 10-ի հ.2449-Ա և հոկտեմբերի 22-ի հ. 3325-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2604-Ա որոշման հավելվածի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ սյունակում՝ «Զաքարյան Աննա Սուրենի» բառերը փոխարինել «Միրոյան Տարոն Արայի» բառերով, 6-րդ սյունակում՝ ««Մ.Մալունցյանի անվ. արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դասատու» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ» բառերով.

2) 5-րդ սյունակում՝ «Մկրտչյան Աննա Վլադիմիրի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Մարիամ Սաշայի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ» բառերով.

3) 5-րդ սյունակում՝ «Կարապետյան Աշոտ Գևորգի» բառերը փոխարինել «Գաբրիելյան Գաբրիել Նիկոլայի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը՝ «Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հր. ՍարգսՅԱՆ