Գլխավոր տեղեկություն
Номер
N 253-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.04.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
05.04.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.04.2023
Дата вступления в силу
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 253-Ա

 

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության Նոյառեյ քաղաքի «ԱՌԱՎՆԻ» մարդասիրական միության կողմից որպես օժանդակություն «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված օգտագործված լեռնադահուկային հագուստի (18 տեղ, 117.06 կգ ընդհանուր քաշով, 980 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 978.5 եվրո, Արևմտյան մաքսատուն վարչություն) ներմուծման և հասարակական կազմա- կերպության անդամներին անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

05.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ