Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2023
Принят
Գյումրի համայնքի ավագանի
Дата принятия
14.02.2023
Подписан
Գյումրի համայնքի ղեկավար
Дата подписания
14.02.2023
Дата вступления в силу
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» փետրվարի 2023 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «4 491 354 200 (չորս միլիարդ չորս հարյուր իննսունմեկ միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 073 633 700 (հինգ միլիարդ յոթանասուներեք միլիոն վեց հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «4 491 354 200 (չորս միլիարդ չորս հարյուր իննսունմեկ միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 645 393 200 (հինգ միլիարդ վեց հարյուր քառասունհինգ միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հավելվածը լրացնել 5-րդ, 6-րդ հատվածներով` համաձայն N5 և N6 հավելվածների.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեի (այսուհետ` բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 571 759 486 (հինգ հարյուր յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունինը հազար չորս հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ է, որից` վարչական մասի մնացորդը` 467 080 023 (չորս հարյուր վաթսունյոթ միլիոն ութսուն հազար քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը` 104 679 463 (մեկ հարյուր չորս միլիոն վեց հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 64 980 486 (վաթսունչորս միլիոն ինը հարյուր ութսուն հազար չորս հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,

3) բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 506 779 000 (հինգ հարյուր վեց միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (18)

Դեմ (0)

Ձեռնպահ (6)

 

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Վ. Մկրտչյան

Ա. Բեյբուտյան

Զ. Միքայելյան

Ե. Խանամիրյան

Լ. Մուրադյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

 

 

Վ. Հակոբյան

Կ. Սոսյան

Գ. Մանուկյան

Ս. Ադամյան

Կ. Մալխասյան

Կ. Ասատրյան

 

Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի

«14» փետրվարի 2023 թվական

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարի 2023 թ-ի փետրվարի 14-ի

N 3-Ն որոշման

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022 թ.-ի դեկտեմբերի 26-ի

N 266-Ն որոշման

 

Հավելված 2`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարի 2023 թ-ի փետրվարի 14-ի

N 3-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022 թ.-ի դեկտեմբերի 26-ի

N 266-Ն որոշման»

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարի 2023 թ-ի փետրվարի 14-ի

N 3-Ն որոշման

 

«Հավելված`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022 թ.-ի դեկտեմբերի 26-ի

N 266-Ն որոշման»

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարի 2023 թ-ի փետրվարի 14-ի

N 3-Ն որոշման

 

«Հավելված`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022 թ.-ի դեկտեմբերի 26-ի

N 266-Ն որոշման»

 

Հավելված 5`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարի 2023 թ-ի փետրվարի 14-ի

N 3-Ն որոշման

 

Հավելված 6`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարի 2023 թ-ի փետրվարի 14-ի

N 3-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2023 թվական: