Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.30/27(551) Հոդ.657
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
09.04.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.05.2007
Дата вступления в силу
30.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում`

1) 5.4-րդ կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ «300-ապատիկի» բառերը փոխարինել «700-ապատիկի» բառերով.

2) 5.41-րդ կետը «կյանքի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր դասի» բառերով, իսկ «300-ապատիկի» բառակապակցությունը փոխարինել «250-ապատիկի» բառակապակցությամբ.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.42-րդ կետով`

«5.42) «յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-187-Ն