Գլխավոր տեղեկություն
Номер
N 618
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.01.2001-05.06.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.10.19/26(92)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.10.1999
Дата вступления в силу
19.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2002

040.0618.02.10.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1999 թվականի N 618

քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու, դրանց իրականացման արդյունավետությունն ապահովելու, պետական կառավարման մարմինների պատասխանատվությունն այդ ոլորտում բարձրացնելու և հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Սահմանել, որ կառավարման հանձնաժողովի աշխատանքային խմբի պարտականություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչությունը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչություն ներկայացնել իրենց ոլորտներում օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության արդեն ավարտված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն (ձևը կցվում է): Վերջինս նշված տեղեկատվությունը վերլուծելուց և ամփոփելուց հետո այն ներկայացնում է կառավարական հանձնաժողովին.

բ) մեկամսյա ժամկետում կառավարական հանձնաժողովին ներկայացնել իրենց ոլորտներում գերակայություն հանդիսացող և արտաքին ֆինանսավորում պահանջող ծրագրերի մասին տեղեկատվություն (ձևը կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում կառավարական հանձնաժողովին ներկայացնել օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրագործվելիք կարճաժամկետ (1 տարի), միջինաժամկետ (1-5 տարի) ու երկարաժամկետ (5 տարի և ավելի) ծրագրերի ցանկը և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցությունների վարման ժամանակացույցը:

5. Սահմանել, որ`

ա) օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության բանակցությունների կազմակերպման և վարման պատասխանատու նախարարություններն ու գերատեսչությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայությունները որոշում է կառավարական հանձնաժողովը.

բ) բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նախքան համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին պետք է ներկայացվեն կառավարական հանձնաժողովի քննարկմանը և վերջինիս կողմից հավանության արժանանան.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ծրագրերի իրականացման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարի, գերատեսչության ղեկավարի, մարզպետի, Երևանի քաղաքապետի վրա, որոնք պարբերաբար (ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ) հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն. 

դ) նշված ծրագրերի ֆինանսական վերահսկողության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այդ միջոցների պարտադիր արտացոլման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

 (5-րդ կետը խմբ. 31.01.01 N 76)

6. Ընդունել ի գիտություն, որ`

ա) 2000 թվականի նոյեմբերի 30-ից ինտերնետային ցանցում տեղադրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկը, որում զետեղված է Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, դոնոր կազմակերպություններից մինչև այժմ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ֆինանսական աջակցության և համագործակցության ծրագրերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը.

բ) նշված տվյալների բանկը մատչելի է WWW.GOV.AM, WWW. GATEWAY.AM և WWW.UNDP.AM հասցեներով` «Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկ» անվամբ` մեկ տարի ժամկետով փորձնական շահագործման համար:

 (6-րդ կետը լրաց. 31.01.01 N 76)

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, տարածքային կառավարման մարմիններին` ուսումնասիրել իրենց ոլորտներին վերաբերող ծրագրերի մասին տվյալների բանկում զետեղված տվյալները և պարբերաբար, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ պաշտոնական գրություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` տվյալների համապատասխանությունը հետագայում խմբագրելու համար:

 (7-րդ կետը լրաց. 31.01.01 N 76)

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` տեղեկացնել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, օտարերկրյա դոնոր պետությունների միջոցները կառավարող կազմակերպություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկի առկայության և շահագործման սկզբի մասին և հայցել դրանց շահագրգիռ մասնակցությունը բանկում զետեղված տվյալների շտկման և պարբերաբար համալրման գործում:

 (8-րդ կետը լրաց. 31.01.01 N 76)

9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետությանը տրամադրված և ներկա գործող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի վերաբերյալ ինտերնետային ցանցում տեղադրված Հայաստանի միջազգային աջակցության տվյալների բանկում տեղեկատվության զետեղման աշխատանքների նկատմամբ:

 (9-րդ կետը լրաց. 31.01.01 N 76)

10. Կառավարական հանձնաժողովին` եռամսյակը մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն կամ առաջարկություն ներկայացնել սույն որոշման 9-րդ կետում նշված աշխատանքների կամ դրանց բարելավման վերաբերյալ:

 (10-րդ կետը լրաց. 31.01.01 N 76)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 (11-րդ կետը փոփ. 31.01.01 N 76)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 2-ի N 618 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

կառավարական հանձնաժողովի

 

Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Դ. Զադոյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Կ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական

(կազմը փոփ. 26.11.99 N 716, խմբ. 14.06.00 N 304, փոփ. 31.01.01 N 76)

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում եվ տարածքային կառավարման մարմիններում օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի ՀանրապետությանԸ տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության եվ համագործակցության արդեն ավարտված եվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին

 

ՀՀ նախարարությունը, գերատեսչությունը կամ մարզը

 

Ծրագրի անվանումը և բովանդակությունը

 

Ծրագրի կոնկրետ նպատակները

 

Ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը

 

Նախատեսված գումարը

 

Գումարի տրամադրման պայմանները (մարդասիրական օգնություն, դրամաշնորհ, վարկ, դրանց սպասարկման պայմանները)

 

Ծրագրի իրականացման ժամկետները

 

Ստացված գումարը և ստացման ամսաթիվը

 

Կատարված աշխատանքների համառոտ նկարագրությունը

 

Ծրագրի իրականացման փուլը

 

Կատարված աշխատանքների գնահատականը (ավարտված ծրագրերի մասով)

 

ՀՀ պետական բյուջեի հետ հարաբերությունները

 

Ծրագրի նախապատմությունը (գրագրություններ և այլն)

 

Համաֆինանսավորման փաստացի աղբյուրի առկայությունը և ծավալը

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում եվ տարածքային կառավարման մարմիններում գերակայություն հանդիսացող եվ արտաքին ֆինանսավորում պահանջող ծրագրերի մասին

 

ՀՀ նախարարությունը, գերատեսչությունը կամ մարզը

 

Ծրագրի անվանումը և բովանդակությունը

 

Ծրագրի կոնկրետ նպատակները

 

Ֆինանսավորման մոտավոր պահանջը

 

Տվյալ օրվա դրությամբ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները

 

Ծրագրի իրականացման մոտավոր ժամկետները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող ֆինանսատնտեսական արդյունքները

 

Հնարավոր գործընկերոջ մասին առաջարկություն

 

Արդեն իրականացված միջոցառումները (գրագրություն)