ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 197-Ա
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանին 2023 թվականի ապրիլի 18-22-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Թմրամիջոցների և թմրամիջոցներից կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից իրականացվող «EU4MONITORING DRUGS II» ծրագրի խորհրդատվական կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
22.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|