ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 206-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունվարի 13-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 206-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1․ |
8207801900 |
Մետաղական խառատա-հաստոց գործիքներ |
Կտրող-ծակող գործիքներ 1 տուփ |
կգ |
1120 |
Գերմանիա |
Գերմանիա |
1 971 200 |
|
2. |
8207801900 |
Գործիքներ DECKEL ֆրեզերային մեքենայից |
Կտրող-ծակող գործիքներ 1 տուփ |
կգ |
1180 |
Գերմանիա |
Գերմանիա |
1 560 000 |
|
3. |
8459390000 |
Ֆրեզերային հաստոց DECKEL |
4 ԿՎՏ հզորությամբ |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
1 672 000 |
|
4. |
8462290000 |
Եռակողմ պտտվող ճկման մեքենա FASTI |
Էլեկտրական մեքենա 3 ԿՎՏ հզորությամբ |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
3 300 000 |
|
5. |
8701299012 |
MAN տրակտորային միավոր, EURO VI, |
նույնականացման համարը՝ WMA13XZZXHM7272 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
19 800 000 |
|
6. |
8716398005 |
Schmitz Cargobull, տրեյլեր DA Seitenplanen |
նույնականացման համարը՝ WMS00000003170582 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
6 600 000 |
|
Ընդամենը |
34 903 200 |
||||||||
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
7․ |
6005220000 |
Բամբակյա տրիկոտե խողովակ գլանափա-թեթներով |
Լայնությունը = 120 մմ |
կգ |
90 |
Չինաստան |
Գերմանիա |
594 000 |
|
8. |
7326909801 |
Զտիչի մաս մետաղական գլխիկ |
240 մմ տրամագծով ցինկապատ մասեր |
հատ |
5440 |
Չինաստան |
Գերմանիա |
1 795 200 |
|
9. |
7223009900 |
Չժանգոտվող պողպատից մետաղալար |
SS304 Մ = 1 մմ x 24 գլանափաթեթներ |
կգ |
850 |
Չինաստան |
Գերմանիա |
1 309 000 |
|
10. |
5404190000 |
Մոնաթել պոլիեսթեր |
0.30 մմ հաստությամբ թելեր |
կգ |
360 |
Գերմանիա |
Գերմանիա |
792 000 |
|
11. |
3506990000 |
Սոսինձ |
2 բաղադրիչ DIPUR F6-3 A + B+C մաքրում |
կգ |
1750 |
Գերմանիա |
Գերմանիա |
2 695 000 |
|
12. |
5608193000 |
NovaProTect մակերեսային պաշտպանիչ ցանց |
160 մմ լայնությամբ առաձգական պաշտպանիչ ցանց |
կգ |
300 |
Գերմանիա |
Գերմանիա |
132 000 |
|
13. |
7210490009 |
Ընդլայնված մետաղական թիթեղներ |
Լայն=1000 մմ |
կգ |
3894 |
Գերմանիա |
Գերմանիա |
6 853 440 |
|
14. |
7210490009 |
Պերֆորացված թիթեղ |
պատրաստված տաք ցինկապատ նյութից 0.75 x 1000 x 2000 մմ |
կգ |
1432 |
Գերմանիա |
Գերմանիա |
1 760 000 |
|
15. |
4823200009 |
Զտիչ թուղթ գլանափա-թեթներով |
ներծծված, ակոսավոր, գույնը՝ վարդագույն VH188/51 |
կգ |
1920 |
Գերմանիա |
Գերմանիա |
3 801 600 |
|
Ընդամենը |
19 732 240 |
||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
54 635 440 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.08.2024, N 1266-Ա | 16.08.2024, N 206-Ա | |
07.12.2023, N 2124-Ա | 08.12.2023, N 206-Ա | |
16.06.2023, N 955-Ա | 17.06.2023, N 206-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|