Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.02.2023
Дата вступления в силу
11.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 111-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 11,390,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և տուբերկուլյոզի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 111-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տուբերկուլյոզով հիվանդների շրջանում տուբերկուլյոզի վերաբերյալ

իրազեկվածության բարձրացում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ձեռք բերովի Իմունային Անբավարարության Համախտանիշի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ

պայքարի գլոբալ հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի

Հանրապետություն, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Քաղաք Երևան և Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

11,390,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի տուբերկուլյոզով հիվանդները և նրանց

ընտանիքի անդամները

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1․ Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում տուբերկուլյոզի վերաբերյալ, հոգեբանական և սոցիալական խորհրդատվության տրամադրում՝ 6,060,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023

թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը, որի համար հարկային արտոնություն չի ակնկալվում.

2․ Տուբերկուլյոզով հիվանդներին սննդային փաթեթների տրամադրում 2,930,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը.

3․ Տուբերուլյոզով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների դասընթացների կազմակերպում՝ 600,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը.

4․ Կազմակերպչական ծախսեր՝ ներառյալ աուդիտորական ծառայություն, մեքենայի պահպանման

ծառայություն և վառելիքի ձեռքբերում՝ 1,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Սննդային փաթեթների ձեռքբերում՝ 2,930,000 դրամ:

2․ Տուբերկուլյոզով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար դասընթացների և

տեղեկատվական հանդիպումների ընթացքում հյուրասիրության համար նախատեսված սննդի ձեռքբերում ՝ 600,000 դրամ.

3․ Ծրագրի աշխատակազմի և կամավորների հեռախոսակապի ծառայությունների փոխհատուցում՝

660,000 դրամ.

4․ Վառելիքի ձեռքբերում և մեքենայի պահպանման ծախսեր՝ 600,000 դրամ.

5․ Աուդիտորական ծառայության ձեռքբերում՝ 1,200,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի կազմակերպչական ծախսեր, ընդհանուր 1,800,000 ծախսեր՝ ներառյալ աուդիտորական ծառայության ձեռքբերում՝ 1,200,000 դրամ և վառելիքի ձեռքբերման ու մեքենայի պահպանման

ծախսեր՝ 600,000 դրամ արժողությամբ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ

համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ բարեգործությունն իրականացնող կազմա- կերպությանը, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ