ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
10 ապրիլի 2020 թ. |
Հ. 1421-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Ա.ՊՈՒՇԿԻՆԻ ԱՆՎԱՆ Հ.8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 31.03.2020թ. հ.12-94749, 12-26258 զեկուցագիրը.
1. (կետն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2603-Ա)
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ 7–օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Հավելված Երևանի քաղաքապետի 10.04.2020 թվականի N 1421-Ա որոշման |
«Երևանի Ա. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը
(հավելվածն ուժը կորցրել է 22.07.21 Հ. 2603-Ա)