Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.02.2023
Дата вступления в силу
15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 120-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,437,873,729 դրամ ընդհանուր արժողությամբ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 533,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված N 6008442 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 0514661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 914,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 011.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 160,130 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 06-0075-79 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 248,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 05-11-511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 145,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված N 07/12/22-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02507464) 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված N PDU-1390-12-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի ծառայությունների մատուցում` 6,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված N 10108-PJ-23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարում` 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Յուքոմ» ՍՊԸ հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 948,160 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 23-ին կնքված N 2020/1123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-ձեռնարկություն» համակարգի սպասարկման ծառայությունների մատուցում` 2,920,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 120-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների՝ օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19 )

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի շենք 8, բն. 18-19 և Նար-Դոսի փող. 34 հասցեներում գտնվող երիտասարդական տներում:

Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

1,437,873,729 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ-մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերի ծրագրերում: Ներկայումս

ծրագրում ընդգրկված են 56 պատանիներ ու երիտասարդներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. ՍՕՍ երիտասարդական տների և կիսաանկախ բնակության փուլում գտնվող երիտասարդներին (հիմնադրամի խնամքում գտնվող երիտասարդներ, ովքեր ապրում են անկախ, սակայն շարունակում են ստանալ ֆինանսական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, կրթական աջակցություն հիմնադրամի կողմից) նպաստի տրամադրում ` 111,362,100 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 37,088,244 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

3. Առողջության առաջնային պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին, մասնավորապես` դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների, հոգեբանական աջակցության տրամադրում` 16,380,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի

27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

4. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում` 12,522,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում՝ երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում, կահույքի ձեռքբերում և վերանորոգում, էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, վերանորոգում և սպասարկում, երիտասարդական տների գույքահարկ` 78,708,306 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

6. Երիտասարդներին առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս, նրանց համար վարձակալված բնակարանների վարձավճար և աջակցություն բնակարան ձեռք բերելու հարցերում, ուսման վարձերի, ուսումնական պարագաների տրամադրում` 124,911,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի

27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև բժշկական առողջության ապահովագրության վճարում` 725,262,999 դրամի չափով (մանկավարժներ, խոհարարներ, ծրագրի ղեկավարներ), նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

8. Փոստային ծառայությունների ձեռքբերում (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (ծրագրային ծախս)` 22,680,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

9․ Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում (տրանսպորտային միջոցներն օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների բավարարման նպատակով)` 21,394,050 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10. Տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերում (փոխադրումներ և տաքսի ծառայությունների ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով)` 49,679,415 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

11. Երեխաների շահերի պաշտպանությանը վերաբերող ծառայությունների ձեռքբերում (իրավաբանական ծախսեր, աշխատանքներ պետական և սոցիալական ոլորտի կազմակերպությունների հետ, իրազեկման նյութերի, բրոշյուրների տպագրություն)` 20,667,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

12. Կազմակերպական ծախսերը (աշխատակազմի ծախսեր, կոմունալ ծառայությունների ստացում, դասընթացներ, սեմինարներ աշխատակիցների համար և այլ կազմակերպական ծախսեր) կազմում են 217,218,615 դրամ 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածի համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկա- րագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում՝

1) շահառու երեխաների համար գրենական պիտույքների և դպրոցական այլ պարագաների, ինչպես նաև աշխատանքային գործիքների ձեռքբերում` 3,300,000 դրամ.

2) մշակութային միջոցառումների և կրթադաստիարակչական ժամանցի կազմակերպման նպատակով ծառայությունների և տոմսերի ձեռքբերում (այցելությունների կազմակերպում մշակութային օջախներ, կինո և թատրոն, թանգարաններ և նմանատիպ այլ վայրեր)` 5,520,000 դրամ.

3) շահառու երեխաների համար ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 10,800,000 դրամ:

2. Առողջության առաջնային պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին՝

1) երիտասարդների առողջության առաջնային պահպանման համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում` 15,150,000 դրամ.

2) շահառուներին հոգեբանական աջակցություն (սպորտային դասընթացներ, գեղարվեստական գրքերի, զարգացնող խաղերի, ծննդյան նվերների ձեռքբերում) ցույց տալու նպատակով ծառայությունների և ապրանքների ձեռքբերում` 1,230,000 դրամ:

3. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում (ծրագրային ծախսեր)՝

1) էլեկտրաէներգիայի վարձավճար` 7,416,000 դրամ.

2) ջրամատակարարման վարձավճար` 828,000 դրամ.

3) գազամատակարարման վարձավճար` 4,020,000 դրամ,

4) աղբահանության վարձավճար` 258,000 դրամ:

4. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում՝ երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում՝

1) երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում` 11,643,000 դրամ.

2) կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 9,855,000 դրամ.

3) էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, վերանորոգում և սպասարկում` 56,142,210 դրամ:

5. Փոստային ծառայությունների ձեռքբերման ծախսեր (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև)` 22,680,000 դրամ:

6․ Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման և վառելանյութի ձեռքբերման ծախսեր (տրանսպորտային միջոցներն օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների բավարարման նպատակով)` 21,394,050 դրամ։

7. Տրանսպորտային այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (փոխադրումներ և տաքսի ծառայությունների ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով)` 49,679,415 դրամ:

8. Երեխաների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (իրավաբանական ծախսեր, աշխատանքներ պետական և սոցիալական ոլորտի կազմակերպությունների հետ, իրազեկման նյութերի, բրոշյուրների տպագրություն)` 20,667,000 դրամ:

9. Կազմակերպական ծախսեր՝

1) հեռահաղորդակցություն` 10,644,000 դրամ.

2) գրասենյակային պարագաների ձեռքբերում` 7,916,262 դրամ.

3) կոմունալ ծառայությունների ձեռքբերում (կազմակերպական ծախսեր)` 6,218,400 դրամ.

4) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (կազմակերպական ծախսեր)` 11,379,000 դրամ.

5) բանկային ծախսեր, ՏՏ խորհրդատվական վճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ և այլ կազմակերպական ծախսեր` 34,216,368 դրամ.

6) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 43,359,057 դրամ.

7) գովազդային նյութերի, բրոշյուրների և նմանատիպ այլ նյութերի ձեռքբերում՝ 23,700,000 դրամ.

8) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 34,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1.Կազմակերպական ծախսերը կազմում են 217,218,615 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 15.11 %: Կազմակերպական ծախսեր՝

1) աշխատակազմի ծախսեր` 45,285,528 դրամ.

2) հեռահաղորդակցություն` 10,644,000 դրամ.

3) գրասենյակային պարագաներ` 7,916,262 դրամ.

4) կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 6,218,400 դրամ.

5) տրանսպորտային ծախսեր (կազմակերպական ծախսեր)` 11,379,000 դրամ.

6) բանկային ծախսեր, ՏՏ խորհրդատվական վճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ և այլ կազմակերպական ծախսեր` 34,216,368 դրամ.

7) դասընթացներ, սեմինարներ աշխատակիցների համար, քննարկումներ, կլոր սեղաններ` 43,359,057 դրամ.

8) գովազդային նյութեր, բրոշյուրներ՝ 23,700,000 դրամ.

9) աուդիտորական ծախսեր` 34,500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային

հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

14.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան