Գլխավոր տեղեկություն
Номер
N 108-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.02.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.02.2023
Дата вступления в силу
11.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 108-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N Մ-522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» ՏՀ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 12-ին կնքված՝ N 390621 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2012 թվականի մայիսի 16-ին կնքված՝ N 000137 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2020 թվականի մարտի 12-ին կնքված՝ N 8000869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հուլիսի 23-ին կնքված՝ N 0331849 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 018.08.13.2952 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 03308134962 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2020 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N 131082013872 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի նոյեմբերի 15-ին կնքված՝ N 033111812496 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ N 112750683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված՝ N 113293923 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված՝ N 17968597 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2015 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N 17888838 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2023 թվականի հունվարի 16-ին կնքված՝ N 03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և ժամանակակից տեխնիկական միջոցների մատակարարում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ԽԱՍ-ԽԱԶ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2023 թվականի հունվարի 16-ին կնքված՝ N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների մատակարարում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «ՕՎԱԼ» Պլաստիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2023 թվականի հունվարի 16-ին կնքված՝ N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սերմնաբուսակներ աճեցնելու համար պլաստմասսայե թաղարների մատակարարում` 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «ՔեյԷմՋի քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02647331) 2023 թվականի հունվարի 10-ին կնքված՝ Հ-23/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական ծառայությունների մատուցում` ամսական 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01569408) 2022 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N Ա-02/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցում` 1,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ