ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 156-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 900,000,000 դրամ արժողությամբ «Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 156-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակներն են. 1. Ստեղծել հարմարավետ կենցաղային պայմաններ ու միջավայր ծրագրի շահառուների համար: 2. Բարձրացնել շահառուների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով զինվորական ծառայության/հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց սոցիալական վերաինտեգրմանը: 3. Ստեղծել հնարավորություն մարզաբնակ շահառուներին ունենալ կացարան մայրաքաղաքին մոտ՝ ուսանելու կամ ամբուլատոր պայմաններով տևական բուժում ստանալու ժամանակահատվածում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. «Ընտանիքի փրկության ֆոնդ» («Family Rescue Fund») հիմնադրամ Հասցե՝ ԱՄՆ, Գլենդել, Հարվարդի փ. 105 Հարկային կոդ՝ 47-4095670, 2. «Վեթերանս օֆ Արմենիա» (Veterans of Armenia) Հասցե՝ 1146 N Գլխավոր պ. #684 Գլենդել Կ.Ա. 91202 Հարկային կոդ՝ 85-3766890, 3. Հայ օգնության միություն Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24 ՀՎՀՀ 01512885, 4. Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը Հասցե՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ ՀՎՀՀ՝ 02622324, 5. «Լիրա-Ա» բարեգործական հիմնադրամ («Лира-А» Благотворительный фонд) Հասցե՝ 142007, Մոսկվայի շրջան, ք. Դոմոդեդովո, Իլյուշկինի փ., տ. 2 Հարկային կոդ՝ 5009125444, 6. Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Աբովյան 58 ՀՎՀՀ 00904586 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 900,000,000 դրամ է |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրի շահառու են հանդիսանում զինվորական ծառայության ընթացքում վնասվածք խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10/03/2023 թ. – 10/03/2027 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել հետևյալ հասցեով՝ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ, 7-րդ փողոց, թիվ 1/2 հողամաս: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 8 մեկհարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան, 1 մարզադահլիճ, կանաչապատ այգի, որոնք ամբողջությամբ հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիր ունեցող անձանց կարիքներին:
Առանձնատների կառուցումից հետո՝ յուրաքանչյուր տուն իր համար սահմանազատված հողամասի հետ միասին պետք է նվիրաբերվի շահառուներին, իսկ կացարանը նախատեսված է լինելու այն մարզաբնակ շահառուների համար, որոնք տևական ժամանակ մասնակցելու են կազմակերպության կողմից իրականացվող ուսումնական ծրագրերին և/կամ ցերեկային ստացիոնար կամ ամբուլատոր բուժում են ստանալու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Բուժման կամ ուսման ընթացքում կացարանը շահառուներին տրամադրվելու է անհատույց օգտագործման իրավունքով: 1. Կառուցապատում - 550.000.000 դրամ, 2. Տարածքի բարեկարգման աշխատանքներ - 150.000.000 դրամ, 3. Կահավորում - 200.000.000 դրամ: Միջոցառումները նախատեսված է իրականացնել 10/03/2023 թ. – 10/03/2027 թ.: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում – 25,000,000 դրամ, 2. Տեխնիկական վերահսկողության ծառայություններ - 25,000,000 դրամ, 3. Շինարարական աշխատանքների մասով ծառայություների մատուցման պայմանագիր – 420,000,000 դրամ, 4. Ենթակառուցվածքների կառուցում - 80,000,000 դրամ, 5. Տարածքի բարեկարգում և կահավորում - 150,000,000 դրամ, 6. Կահույքի ձեռքբերում - 50,000,000 դրամ, 7. Սարքավորումների ձեռքբերում - 120,000,000 դրամ, 8. Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում - 30,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Օրենքով սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին: 2. Հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |