Գլխավոր տեղեկություն
Номер
N 13-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (09.07.2018-16.03.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2018.06.29/2(61) Հոդ.472
Принят
Բյուրեղավան համայնքի ավագանի
Дата принятия
12.03.2018
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.03.2018
Дата вступления в силу
09.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտ 2018 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 13-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել Բյուրեղավան համայնքի աղբահանության աշխատանքների իրականացման նվազագույն ժամանակացույցը՝ համաձայն հավելված N 2-ի:

3. Հաստատել Բյուրեղավան համայնքում աղբամանների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը` համաձայն հավելված N 3-ի:

4. Հաստատել Բյուրեղավան համայնքի կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրի ձևը՝ համաձայն հավելված N 4-ի:

5. Հաստատել Բյուրեղավան համայնքի ոչ կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրի ձևը՝ համաձայն հավելված N 5-ի:

6. Հաստատել Բյուրեղավան համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված N 6-ի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Կողմ -7

1. ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

2. ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

3. ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

4. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

5. ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

6. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

7. ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Հ. ԲԱԼԱՍՅԱՆ

 

Հավելված N 01

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում՝ բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձանց (ներառյալ անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարող) իրավաբանական անձանց, հիմնարկների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կան անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում՝ վարձակալի, անհատույց օգտագործողի վրա:

3. Աղբահանությունը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանք է՝ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

4. Աղբահանությունը վճարովի է:

5. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե աղբը փոխադրում և տեղափոխում են սեփական միջոցներով՝ համապատասխան թույլտվության հիման վրա:

6. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:

7. Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացման ժամանակ անհրաժեշտ է՝

1) նվազեցնել և չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի վտանգավոր ներգործությունը,

2) ապահովել բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ,

3) աղբի փոխադրման իրականացումը կազմակերպել՝ բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը,

4) ապահովել աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը և հանրային իրազեկվածությունը:

 

II. ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ

 

8. Կենցաղային աղբը հավաքվում և (կամ) պահվում է այդ նպատակով նախատեսված տեղերում, աղբամաններում, աղբախցերում:

9. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15 մ և ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա: Պուրակներում, զբոսայգիներում աղբամանները տեղադրվում են մարդկանց զանգվածային կուտակման վայրերից ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա:

10. Հանգստի գոտիներում աղբամանները տեղադրվում են 3500 - 4000քմ մակերեսին 1 աղբաման հաշվարկով:

11. Աղբամանները տեղադրվում են բնակելի և հասարակական շենքերի բակային կամ միջբակային տարածքներում՝ փոխադրամիջոցների մոտեցման համար հարմար դիրքով: Աղբամանները չեն տեղադրվում փողոցների մայթերի և սիզամարգերի վրա:

12. Աղբամանները աղբով լցվում են ծավալի 2/3 –ից ոչ ավելի մակարդակով:

13. Աղբահանությունը իրականացնում են մասնագիտացված և (կամ) օրենքով չարգելված այլ կազմակերպություններ:

14. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից մաքրվում և տեղափոխվում է կոնտեյներների հարակից տարածքի աղբը: Աղբահանության ժամանակ տեղափոխվում են նաև աղբակույտերը և տերևակույտերը:

15. Աղբատար փոխադրամիջոցների թափքերը ախտահանվում են աղբաթափման վայրում՝ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից՝ ախտահանիչ լուծույթներով:

16. Աղբահավաք կոնտեյներները լվացվում և ախտահանվում են առնվազն ամիսը մեկ անգամ աղբահանությունն իրականացնող կազմակերպության կողմից:

17. Աղբամանները տեղադրվում են ավտոկանգառների, հասարակական տրանսպորտի կանգառների, առևտուր իրականացնող օբյեկտների մուտքերի մոտ, զբոսայգիներում, պուրակներում, շուկաներում և այլն:

18. Կրպակներում առևտուր իրականացնող սուբյեկտները իրենց հարակից տարածքները պահում են պատշաճ սանիտարական վիճակում:

19. Բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված առևտրի և սպասարկման օբյեկտների մուտքերի հարակից տարածքները պահվում են պատշաճ սանիտարական վիճակում, չեն կուտակում ապրանքների արկղեր կամ ավելորդ իրեր, սպառման թափոններ և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող թափոններ:

20. Աղբը տեղադրվում է գործող աղբավայրում:

21. Չի թույլատրվում՝

1) աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում,

2) սպառման թափոնների այրումը,

3) աղբի համար նախատեսված վայրերում տեղադրելու անօգտագործելի բժշկական նյութեր, դեղորայք, դեղահաբեր, կաուստիկ թթուներ, ներկանյութեր, մեքենաների յուղեր, ցանկացած տեսակի հեղուկներ, պայթուցիկ նյութեր, այլ վտանգավոր նյութեր և թափոններ,

4) աղբի համար նախատեսված վայրում տեղադրել սատկած կենդանու մարմին:

22. Սատկած կենդանու մարմինը պետք է արագորեն հեռացվի համայնքի առողջապահության պատասխանատուի ցուցումով: Եթե սատկած կենդանու տերը հայտնի է, ապա հեռացումն իրականացվում է նրա կողմից, իսկ եթե տերը հայտնի չէ՝ համայնքապետարանի պահանջով՝ աղբահանություն իրականացնող կազմակերպության կողմից

 

Հավելված N 02

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

հ/հ

Մաքրվող փողոցների,բակերի,
հրապարակների,
հուշարձանների և
զբոսայգիների անվանումը

Մաքրվող
փողոցների,
երկարությունները
/ մ /

Մաքրվող
տարածքների
մակերեսները
/ քմ /

Շաբաթվա օրեր

I

II

III

IV

V

 

1. Մշտապես մաքրվող տարածքներ

             
 

Բյուրեղավան բնակավայր

             

 1.1

Քաղաքային այգի

 

 24000

 +

+

 

+

 

1.2

Զորավար Անդրանիկ

2250

24000

+

 

+

 

+

1.3

Բյուրեղ-Ալկո տանող փող

300

3000

+

+

 

+

 

1.4

Կոտայք փողոց

1339

11500

+

 

+

 

+

1.5

Վազգեն Ա Վեհափառ

400

4000

+

+

 

+

 

1.6

Վազգեն Սարգսյան

500

3800

+

 

+

 

+

1.7

Օղակաձև փողոց

930

8000

+

+

 

+

 

1.8

Սամվել Վարդանյան

470

4000

+

 

+

 

+

1.9

Երիտասարդական փող.

380

3400

+

 

+

 

+

1.10

1-ին փողոց

320

2500

+

+

 

 +

 

1.11

2-րդ փողոց

255

2000

+

 

+

 

+

1.12

4-րդ փողոց

205

1600

+

+

 

+

 

1.13

Սարալանջ թաղամաս

 

12100

+

 

+

 

+

 

2. Սեզոնային մաքրվող տարածքներ
01.04.18-30.11.18թ.

             
 

Բյուրեղավան բնակավայր

             

2.1

1-ին շենք

 

1000

 

+

 

+

 

2.2

2-րդ շենք

 

1700

+

 

+

 

+

2.3

3-րդ շենք

 

1400

+

 

+

 

+

2.4

4-րդ շենք

 

1400

+

 

+

 

+

2.5

5-րդ շենք

 

2800

+

 

+

 

+

2.6

6-րդ շենք

 

3300

+

 

+

 

+

2.7

7-րդ շենք

 

2400

+

 

+

 

+

2.8

8-րդ շենք

 

1200

 

+

 

+

 

2.9

9-րդ շենք

 

400

 

+

 

+

 

2.10

10-րդ շենք

 

1300

 

+

 

+

 

2.11

11-րդ շենք

 

1300

 

+

 

+

 

2.12

12-րդ շենք

 

1000

 

+

 

+

 

2.13

13-րդ շենք

 

1000

 

+

 

+

 

2.14

14-րդ շենք

 

1000

 

+

 

+

 

2.15

15-րդ շենք

 

1200

 

+

 

+

 

2.16

16-րդ շենք

 

1500

+

 

+

 

+

2.17

17-րդ շենք

 

900

 

+

 

+

 

2.18

18-րդ շենք

 

900

 

+

 

+

 

2.19

19-րդ շենք

 

2300

+

 

+

 

+

2.20

20-րդ շենք

 

2200

+

 

+

 

+

2.21

21-րդ շենք

 

2200

+

 

+

 

+

2.22

22-րդ շենք

 

1300

 

+

 

+

 

2.23

23-րդ շենք

 

1200

 

+

 

+

 

2.24

24-րդ շենք

 

1400

+

 

+

 

+

2.25

25-րդ շենք

 

2200

+

 

+

 

+

2.26

26-րդ շենք

 

1800

+

 

+

 

+

2.27

27-րդ շենք

 

1600

+

 

+

 

+

2.28

28-րդ շենք

 

1300

 

+

 

+

 

2.29

29-րդ շենք

 

2000

+

 

+

 

+

2.30

30-րդ շենք

 

2000

+

 

+

 

+

2.31

31-րդ շենք

 

2500

+

 

+

 

+

2.32

32-րդ շենք

 

1600

+

 

+

 

+

2.33

33-րդ շենք

 

1900

+

 

+

 

+

2.34

34-րդ շենք

 

1800

+

 

+

 

+

2.35

35-րդ շենք

 

1900

+

 

+

 

+

2.36

35Ա շենք

 

1900

+

 

+

 

+

2.37

36-րդ շենք

 

1300

 

+

 

+

+

2.38

37-րդ շենք

 

1800

+

 

+

 

+

2.39

38-րդ շենք

 

1800

+

 

+

 

+

2.40

39-րդ շենք

 

1600

+

 

+

 

+

2.41

40-րդ շենք

 

1600

+

 

+

 

+

2.42

41-րդ շենք

 

1600

+

 

+

 

+

2.43

42-րդ շենք

 

1600

+

 

+

 

+

2.44

43-րդ շենք

 

1900

+

 

+

 

+

2.45

44-րդ շենք

 

1900

+

 

+

 

+

2.46

45-րդ շենք

 

1900

+

 

+

 

+

2.47

46-րդ շենք

 

1900

+

 

+

 

+

2.48

47-րդ շենք

 

1500

+

 

+

 

+

2.49

48-րդ շենք

 

3900

+

 

+

 

+

2.50

49-րդ շենք

 

3800

+

 

+

 

+

2.51

50-րդ շենք

 

3700

+

 

+

 

+

2.52

51-րդ շենք

 

400

 

+

 

+

 
 

Նուռնուս բնակավայր

             

2.53

Նուռնուս

1600

10000

+

+

+

+

+

 

Ջրաբեր բնակավայր

             

2.54

Ջրաբեր

1440

12000

+

+

+

+

+

Հավելված N 03

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

 

Աղբամանների տեղադրման
վայրերը

Աղբամանների
քանակը

Աղբամանների
տեսակները և չափերը

1. Բյուրեղավան բնակավայր՝

   

Քաղաքային զբոսայգի

9

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Հայրենադարձ թաղամաս

1

մետաղական՝
80սմ x 80սմ x 1մ

Զորավար Անդրանիկի փողոց շենք 32

8

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Սամվել Վարդանյան փողոց

4

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Վազգեն Սարգսյան փողոց

11

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Վազգեն Առաջին Վեհափառ փողոց

5

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Կոտայք փողոց

5

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

2. Նուռնուս բնակավայր՝

2

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

3. Ջրաբեր բնակավայր՝

4

մետաղական՝
50սմ x 50սմ x 60սմ

Հավելված N 04

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____

 

Կենցաղային աղբի հեռացման աշխատանքների կատարման մասին

 

Ք. Բյուրեղավան

«____» _____________ 20___ թ.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԿՈՂՄԵՐԸ)

 

1.1. ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ՝ (այսուհետ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ) ի դեմս համայնքի ղեկավար Հ.Բալասյանի, որը գործում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, մի կողմից և Բյուրեղավան համայնքի բնակիչ___________________________________________________________՝ (այսուհետ` ՊԱՏՎԻՐԱՏՈՒ)

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1.2. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ հետ միասին համապարտ պարտավորություններով հանդես են գալիս նաև նույն բնակարանում ապրող հետևյալ անձինք՝____________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

________________________________________, ընդամենը՝____ (____________) մարդ:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ պատվիրում է, իսկ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ պարտավորվում է իր ուժերով ու միջոցներով իրականացնել ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ կենցաղային աղբի պարբերաբար տեղափոխում՝ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. Սույն պայմանագիրը ՀՀ գործող օրենսդրության (այսուհետև՝ Օրենք) և փոխադարձ համաձայնությունների հիման վրա կարգավորում է կենցաղային աղբի և խոշոր եզրաչափերի աղբի կուտակման և հեռացման գործառույթներում կողմերի փոխադարձ իրավունքների, պարտականությունների և սահմանված պատասխանատվությունների իրագործումը:

3.2. Պայմանագրի դրույթների հետագա լրացումներն ու փոփոխությունները կամ կողմերի միջև նոր համաձայնությունները կայանում են միայն երկկողմ կամարտահայտությունների պայմաններում, ինչպես նաև այդ դրույթներն Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով:

3.3. Պայմանագիրը գործում է ___________________________-ից սկսած _____(_____________) տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը երկարաձգվում է նույն ժամկետում և նույն պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ չի դիմել այն փոփոխելու կամ դադարեցնելու մասին:

3.4. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը թույլատրվում է միայն Օրենքով կամ սույն Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

3.5. Կողմերը պարտավորվում են խստիվ պահպանել սույն պայմանագրի պահանջներն ու կրել պայմանագրով, ինչպես նաև Օրենքով նախատեսված պատասխանատվությունները:

3.6. Վիճահարույց հարցերը լուծվում են դատական կարգով:

3.7. Անհաղթահարելի ուժի ներգործության (ֆորս-մաժորի) պայմաններում սույն Պայմանագրի գործողությունը այդ ընթացքում դադարում է, իսկ կողմերն ազատվում են ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ պարտավոր է՝

4.1.1. Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում իրականացնել կենցաղային աղբի հեռացման աշխատանքներ, այդ թվում՝ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ բնակվելու վայրի տարողություններում՝ աղբախցերում, կուտակված կենցաղային աղբի հեռացում, կամ կենցաղային աղբի բեռնում բակերից բեռնատար (աղբատար) մեքենայով:

4.2. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ իրավունք ունի՝

4.2.1. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՑ և նրա հետ բնակվող մյուս անձանցից համապարտությամբ ստանալ սույն պայմանագրով նախատեսված կարգով ու չափով վճար:

4.2.2. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ հետ բնակվողների՝ սույն պայմանագրով ամրագրված թվաքանակի փոփոխման դեպքում կատարել վերահաշվարկ, այդ մասին տեղեկացնելով ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ վերահաշվարկի կատարման պահից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

4.2.3. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ կողմից սույն պայմանագրի պահանջները խախտելու դեպքում նրան ենթարկել նյութական, իսկ սահմանված կարգով նաև վարչական պատասխանատվության:

4.3. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ պարտավոր է՝

4.3.1. Սույն պայմանագրով սահմանված դրույքաչափով ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ վճարել կենցաղային աղբի հեռացման աշխատանքների դիմաց վճարը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

4.3.2. Խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան բեռնատար մեքենայով փոխադրումը՝ ծառայության համար սահմանված առանձին վճարի դիմաց:

4.3.3. Աղբը պահել և թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում:

4.3.4. Հասանելի բոլոր միջոցներով անհապաղ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ հայտնել աղբի կուտակման և հեռացման գործընթացներում առաջացած խախտումների մասին:

4.3.5. Չխոչընդոտել ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ներկայացուցչի (հսկիչի) մուտքը իր բնակարան և նրան հայտնել այդ բնակարանում փաստացի ապրող բոլոր անձանց թվաքանակը:

4.4. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ իրավունք ունի՝

4.4.1. Ինքնուրույն հաշվարկել իր կողմից կատարվող վճարի չափը և ստուգել դրա համապատասխանությունը կատարված հաշվարկների հետ:

4.4.2. Ծանոթանալ իր կողմից կատարվող վճարի չափին և հաշվարկներին, ինչպես նաև ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ 15 (տասնհինգ) օրվա ընթացքում տեղեկություններ ստանալ իր կատարած վճարումների մասին:

4.4.3. Օրենքով սահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման իրեն վերաբերող գործողությունները:

4.4.4. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

 

5. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

5.1. Կենցաղային աղբի և խոշոր եզրաչափերի աղբի կուտակման և հեռացման աշխատանքների դիմաց դրույքաչափերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից՝ Օրենքով սահմանված կարգով:

5.1.1. կենցաղային աղբի դիմաց դրույքաչափերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից՝ Օրենքով սահմանված կարգով: Սույն պայմանագրով ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ յուրաքանչյուր ամիս ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ է վճարում________= (________________________________________) ՀՀ դրամ:

5.2. Պայմանագրի 5.1.1 կետով սահմանված դրույքաչափի փոփոխման դեպքում ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ մինչև հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ իրազեկում է հաշվարկված վճարի չափի մասին: Փոփոխման պահից կատարվում է վերահաշվարկ, իսկ վճարումները կատարվում են ըստ նոր դրույքաչափի:

5.3. Վճարումները կատարվում են ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ներկայացուցչին (հսկիչին) կամ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ դրամարկղ, որի դիմաց տրվում է անդորրագիր:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Կենցաղային աղբի հեռացման աշխատանքների դիմաց վճարումը սույն պայմանագրով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ՀՎՀՀ 035461187

Բանկ՝ «ՀՀ ՖՆ գործառնական վարչություն»

Հ/Հ 900105000203

Հասցե՝ ք. Բյուրեղավան

Վազգեն Ա Վեհափառի փողոց 1 վարչական շենք

Հեռախոս՝ 0222 6 32 36

Համայնքի ղեկավար՝ Հ. Բալասյան

 

__________________________

ստորագրությունը, կնիքը

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

 

ԲՆԱԿԻՉ ____________________

Անձնագիր՝ ___________________

Տրված է ____________ՈՒմ կողմից______

Հասցե՝ ________________________

 

Հեռախոս՝ _____________________

 

 

__________________________

ստորագրությունը, կնիքը

 

 

Պայմանագրի մեկ օրինակն ստացա՝ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ՝__________________

                                                                                                  ստորագրությունը

 

Պայմանագիրը կազմեց հսկիչ՝ ______________________________________

                                               անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Հավելված N 05

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____

 

Ոչ կենցաղային աղբի հեռացման աշխատանքների կատարման մասին

 

Ք. Բյուրեղավան

«____» _____________ 20___ թ.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (ԿՈՂՄԵՐԸ)

 

1.1. ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ (այսուհետ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ)՝ ի դեմս համայնքի ղեկավար Հ. Բալասյանի, որը գործում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, մի կողմից և _______________________________________________________ կազմակերպությունը՝ ի դեմս տնօրեն՝ ____________________________________ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ պատվիրում է, իսկ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ պարտավորվում է իր ուժերով ու միջոցներով իրականացնել ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ոչ կենցաղային աղբի (արտադրական աղբ) պարբերաբար տեղափոխում՝ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. Սույն պայմանագիրը ՀՀ գործող օրենսդրության (այսուհետև՝ Օրենք) և փոխադարձ համաձայնությունների հիման վրա կարգավորում է ոչ կենցաղային աղբի(արտադրական աղբ) և խոշոր եզրաչափերի աղբի կուտակման և հեռացման գործառույթներում կողմերի փոխադարձ իրավունքների, պարտականությունների և սահմանված պատասխանատվությունների իրագործումը:

3.2. Պայմանագրի դրույթների հետագա լրացումներն ու փոփոխությունները կամ կողմերի միջև նոր համաձայնությունները կայանում են միայն երկկողմ կամարտահայտությունների պայմաններում, ինչպես նաև այդ դրույթներն Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով:

3.3. Պայմանագիրը գործում է ________________-ից սկսած ____ (___________) տարի ժամկետով: Պայմանագրի գործողությունը երկարաձգվում է նույն ժամկետում և նույն պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ չի դիմել այն փոփոխելու կամ դադարեցնելու մասին:

3.4. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը թույլատրվում է միայն Օրենքով կամ սույն Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

3.5. Կողմերը պարտավորվում են խստիվ պահպանել սույն պայմանագրի պահանջներն ու կրել պայմանագրով, ինչպես նաև Օրենքով նախատեսված պատասխանատվությունները:

3.6. Վիճահարույց հարցերը լուծվում են դատական կարգով:

3.7. Անհաղթահարելի ուժի ներգործության (ֆորս-մաժորի) պայմաններում սույն Պայմանագրի գործողությունը այդ ընթացքում դադարում է, իսկ կողմերն ազատվում են ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ պարտավոր է ՝

4.1.1. Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում իրականացնել ոչ կենցաղային աղբի (արտադրական աղբ) հեռացման աշխատանքներ, այդ թվում՝ աղբի բեռնում ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ գտնվելու վայրից բեռնատար (աղբատար) մեքենայով:

4.2. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ իրավունք ունի՝

4.2.1. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՑ ստանալ սույն պայմանագրով նախատեսված կարգով ու չափով վճար:

4.2.2. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ կողմից սույն պայմանագրի պահանջները խախտելու դեպքում նրան ենթարկել նյութական, իսկ սահմանված կարգով նաև վարչական պատասխանատվության:

4.3. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ պարտավոր է՝

4.3.1. Սույն պայմանագրով սահմանված դրույքաչափով ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ վճարել ոչ կենցաղային աղբի (արտադրական աղբ) հեռացման աշխատանքների դիմաց վճարը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

4.3.2. Խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան բեռնատար մեքենայով փոխադրումը՝ ծառայության համար սահմանված առանձին վճարի դիմաց:

4.3.3. Աղբը պահել և թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում:

4.3.4. Հասանելի բոլոր միջոցներով անհապաղ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ հայտնել աղբի կուտակման և հեռացման գործընթացներում առաջացած խախտումների մասին:

4.4. ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ իրավունք ունի՝

4.4.1. Ինքնուրույն հաշվարկել իր կողմից կատարվող վճարի չափը և ստուգել դրա համապատասխանությունը կատարված հաշվարկների հետ:

4.4.2. Ծանոթանալ իր կողմից կատարվող վճարի չափին և հաշվարկներին, ինչպես նաև ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ 15 (տասնհինգ) օրվա ընթացքում տեղեկություններ ստանալ իր կատարած վճարումների մասին:

4.4.3. Օրենքով սահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման իրեն վերաբերող գործողությունները:

4.4.4. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

 

5. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

5.1. Ոչ կենցաղային աղբի և խոշոր եզրաչափերի աղբի կուտակման և հեռացման աշխատանքների դիմաց դրույքաչափերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից՝ Օրենքով սահմանված կարգով:

5.1.1. Ոչ կենցաղային աղբի համար դրույքաչափը պայմանագրի կնքման պահին մեկ խոր. մետրի կամ քառ. մետրի դիմաց (ընդգծել) սահմանված է _____ (___________________ ) ՀՀ դրամ:

5.1.2. Նշված պայմանագրի գումարը կնքման պահին մեկ տարվա համար կազմում է _______ (____________________________) ՀՀ դրամ, այսինքն սույն պայմանագրով ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ յուրաքանչյուր ամիս ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ է վճարում ______ (_____________________) ՀՀ դրամ:

5.2. Պայմանագրի 5.1.1 կետով սահմանված դրույքաչափի փոփոխման դեպքում ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ իրազեկում է հաշվարկված վճարի չափի մասին: Փոփոխման պահից կատարվում է վերահաշվարկ, իսկ վճարումները կատարվում են ըստ նոր դրույքաչափի:

5.3. Վճարումները կատարվում են ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ներկայացուցչին (հսկիչին), բանկային հաշվի համարին կամ դրամարկղ, որի դիմաց տրվում է անդորրագիր:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6.1. Ոչ Կենցաղային աղբի հեռացման աշխատանքների դիմաց վճարումը սույն պայմանագրով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ՀՎՀՀ 035461187

Բանկ՝ «ՀՀ ՖՆ գործառնական վարչություն»

Հ/Հ 900105000203

Հասցե՝ ք. Բյուրեղավան

Վազգեն Ա Վեհափառի փողոց 1 վարչական շենք

Հեռախոս՝ 0222 6 32 36

Համայնքի ղեկավար՝ Հ. Բալասյան

 

__________________________

ստորագրությունը, կնիքը

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

 

ՀՎՀՀ ____________________

Բանկ՝ ____________________

Հ/Հ ______________________

Հասցե՝ ____________________

 

Հեռախոս՝ _____________________

Տնօրեն՝ ________________________

 

__________________________

ստորագրությունը, կնիքը

 

 

Պայմանագրի մեկ օրինակն ստացա՝ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ՝__________________

                                                                                                  ստորագրությունը

 

Պայմանագիրը կազմեց հսկիչ՝ ______________________________________

                                               անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Հավելված N 06

Բյուրեղավան համայնքի ավագանու

2018 թվականի մարտի 12-ի

N 13-Ն որոշման

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ

 

Համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը

Սանիտարական մաքրման ենթակա տարածքները

Սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները

Աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակա-վորման, և վնասա-զերծման ձևերն ու մեթոդները

Անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին
ներկայացվող պահանջները

Սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը

Ծառայության անվանումը

Չափ-ման միավորը

Ծավալը

216000Մ3

Ընդամենը

Սանիտարա-կան
մաքրման
տարածքներ

ՔՄ

217000

Աղբահեռա-ցումը
իրակա-նացվում է
շաբաթական
5 օր

Աղբատար փոխադրամիջոցը
ապահովում է աղբի խտացումը,
հետնամասում կոնտեյներները ունի բեռնող հիդրավլիկ սարք:

 
 

 1. Բյուրեղավան բնակավայր

Սանիտարա-կան
մաքրման
տարածքներ

 

195000

     
 

1.1 Քաղաքային այգի

   

24000

   

1. Զորավար Անդրանիկի փողոց հուշարձան

 

1.2 Բնակավայրի փողոցներ

           
 

Զորավար Անդրանիկի փողոց

   

24000

     
 

Բյուրեղ-Ալկո տանող փողոց

   

3000

     
 

Կոտայք փողոց

   

11500

     
 

Վազգեն Ա Վեհափառի փողոց

   

4000

     
 

Վազգեն Սարգսյան փողոց

   

3800

     
 

Սամվել Վարդանյան փողոց

   

4000

     
 

Օղակաձև փողոց

   

8000

     
 

Երիտասարդական փողոց

   

3400

     
               
 

1-րդ փողոց

   

2500

     
 

2-րդ փողոց

   

2000

     
 

4-րդ փողոց

   

1600

     
 

Սարալանջ թաղամաս

   

12100

     
 

1.3 Շենքերի բակերը և հարակից տարածքները

           
 

1-ին շենք

   

1000

     
 

2-րդ շենք

   

1700

     
 

3-րդ շենք

   

1400

     
 

4-րդ շենք

   

1400

     
 

5-րդ շենք

   

2800

     
 

6-րդ շենք

   

3300

     
 

7-րդ շենք

   

2400

     
 

8-րդ շենք

   

1200

     
 

9-րդ շենք

   

500

     
 

10-րդ շենք

   

1300

     
 

11-րդ շենք

   

1300

     
 

12-րդ շենք

   

1000

     
 

13-րդ շենք

   

1000

     
 

14-րդ շենք

   

1000

     
 

15-րդ շենք

   

1200

     
 

16-րդ շենք

   

1500

     
 

17-րդ շենք

   

900

     
 

18-րդ շենք

   

900

     
 

19-րդ շենք

   

2300

     
 

20-րդ շենք

   

2200

     
 

21-րդ շենք

   

2200

     
 

22-րդ շենք

   

1300

     
 

23-րդ շենք

   

1200

     
 

24-րդ շենք

   

1400

     
 

25-րդ շենք

   

2200

     
 

26-րդ շենք

   

1800

     
 

27-րդ շենք

   

1600

     
 

28-րդ շենք

   

1300

     
 

29-րդ շենք

   

2000

     
 

30-րդ շենք

   

2000

     
 

31-րդ շենք

   

2500

     
 

32-րդ շենք

   

1600

     
 

33-րդ շենք

   

1900

     
 

34-րդ շենք

   

1800

     
 

35-րդ շենք

   

1900

     
 

35Ա շենք

   

1900

     
 

36-րդ շենք

   

1300

     
 

37-րդ շենք

   

1800

     
 

38-րդ շենք

   

1800

     
 

39-րդ շենք

   

1600

     
 

40-րդ շենք

   

1600

     
 

41-րդ շենք

   

1600

     
 

42-րդ շենք

   

1600

     
 

43-րդ շենք

   

1900

     
 

44-րդ շենք

   

1900

     
 

45-րդ շենք

   

1900

     
 

46-րդ շենք

   

1900

     
 

47-րդ շենք

   

1500

     
 

48-րդ շենք

   

3900

     
 

49-րդ շենք

   

3800

     
 

50-րդ շենք

   

3700

     
 

51-րդ շենք

   

400

     
 

2. Նուռնուս բնակավայր

Սանիտա-րական
մաքրման
տարածքներ

ՔՄ

10000

   

 2. Նուռնուսի գլխավոր ճանապարհ «Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան

 

2.1 Նուռնուս գլխավոր փողոց

   

10000

     
 

3 Ջրաբեր բնակավայր

Սանիտա-րական
մաքրման
տարածքներ

ՔՄ

12000

   

3. Ջրաբերի գլխավոր ճանապարհ «Սուրբ Մարիամ Աստվածածին
եկեղեցի

 

 3.1 Ջրաբերի գլխավոր փողոց

   

12000

     
 

Ընդամենը

Մեքենայա-կան լվացման աշխատանք-ներ ջրցան մեքենայով` օրական
5.8 կմ

ԿՄ

6,844

Տարեկան լվացման օրերի քանակը
118 օր

   
 

1.Բյուրեղավան բնակավայր

Մեքենայա-կան լվացման աշխատանք-ներ ջրցան մեքենայով` օրական
5.8 կմ

ԿՄ

6.844

     
 

1.1 Բնակավայրի փողոցներ

           
 

Զորավար Անդրանիկի փողոց

   

2.250

     
 

Վազգեն Սարգսյան փողոց

   

0.500

     
 

Սամվել Վարդանյան փողոց

   

0.470

     
 

Վազգեն Ա Վեհափառի փողոց

   

0.400

     
 

Երիտասարդական փողոց

   

0.380

     
 

Օղակաձև փողոց

   

0.930

     
 

Կոտայք փողոց

   

1.339

     
 

1-ին փողոց

   

0.320

     
 

2-րդ փողոց

   

0.255

     
 

Ընդամենը

Ոռոգվող տարածքներ

Հա

3,8

     
 

1.Բյուրեղավան բնակավայր

Ոռոգվող տարածքներ

Հա

3,8

     
 

1.1 Բնակավայրի կանաչ գոտիներ

           
 

Քաղաքային զբոսայգի

   

2,5

     
 

Քաղաքապետարան

   

0,1

     
 

Մարզադաշտի և հարակից տարածք

   

0,5

     
 

Վազգեն Ա Վեհափառի փողոց

   

0,1

     
 

Հուշարձան

   

0,2

     
 

Զորավար Անդրանիկի փողոց

   

0,1

     
 

Մանկապարտեզ

   

0,2

     
 

28 շենքի հարակից տարածք

   

0,1

     

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.2023, N 29-Ն 16.03.2023, N 13-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան