Գլխավոր տեղեկություն
Номер
N 145-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 09.02.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.02.2023
Дата вступления в силу
10.02.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2023 թվականի N 145-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 322-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» N 322-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում «2022» թիվը փոխարինել «2025» թվով․

2) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից և տեքստից հանել «և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում» բառերը․

3) որոշման 3-րդ կետում «յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը» բառերով․

4) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 1.3․1-ինից 1.7-րդ, 2․6-րդ կետերը․

5) հավելվածի 1․8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«

1.8.

Ընտրված

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի կիրառում ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում

30.12.2025 թ.

ՀՀ պետական սահմանի անցմանոլոր կետերում ընտրված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելի կիրառման վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինները և պետական մարմինները

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

».

 

6) հավելվածի 1.9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«

1.9.

ՀՀ պետական սահմանի բոլոր անցման կետերի համար անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների բացթողնման տեխնոլոգիական սխեմաների և սահմանահատման ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակում և ներկայացում հաստատման

30.12.2022 թ.

Համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների (լրացումների) կատարում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

».

 

7) հավելվածի 2․1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«

2.1.

ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում գործող համակարգերի ինտեգրում «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգին

30.12.2025 թ.

ՀՀ պետական սահմանի անցման բոլոր կետերում գործող համակարգերը ինտեգրվել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

».

 

8) հավելվածի 2․7-րդ և 2․9-րդ կետերի 3-րդ սյունակում «2022» թիվը փոխարինել «2025» թվով․

9) հավելվածի 2․8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«

2.8.

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգերի տեխնիկական վերազինում և ինտեգրում «Ռիսկերի կառավարում» համակարգին

30.12.2025 թ.

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգերի վերազինում և ինտեգրում «Ռիսկերի կառավարում» համակարգին

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

»:

 

10) հավելվածի 3․1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«

3.1.

ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված պետական կառավարման համակարգի, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացման կազմակերպմանն ուղղված աշխատանքներ

30.12.2025 թ.

Արտաքին առևտրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փատաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացում էլեկտրոնային համակարգի միջոցով

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ վարչապետի 04.10.2019 թ. N 1408-Լ որոշման N 2 հավելվածում ընդգրկված պետական կառավարման համակարգի մարմինները, պետական մարմինները և կազմակերպությունները

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ

»:

 

11) հավելվածի 3․2-րդ կետի 2-րդ սյունակից հանել «և Իրանի Իսլամական Հանրապետության» բառերը․

12) հավելվածը 3․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․2․1-ին կետով՝

 

«

3.2.1.

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների հետ ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրում

30.12.2025 թ.

Ներդրված համակարգ

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

   
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ