ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2019 թվականի N 1408-Լ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 8.1. բաժնով նախատեսված՝ «Մեկ կանգառ, Մեկ պատուհան» համակարգի վերջնական ներդրման վերջնաժամկետ է 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
(1-ին կետը փոփ. 06.02.23 N 131-Լ)
2. Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման առկա վիճակի գնահատման և ներդրման շարունակականությունն ապահովող 2020-2025 թվականների միջոցառումների ծրագրի պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։
(2-րդ կետը փոփ. 06.02.23 N 131-Լ)
3. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում յուրաքանչյուրն իր մասով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի ապրիլի 22-ի N ՆԿ-50-Ն կարգադրությանը համապատասխան ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշմամբ հաստատված համապատասխան միջոցառումների իրականացմամբ պայմանավորված՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման առկա վիճակի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն և նշված սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովող 2020-2025 թվականների միջոցառումների ծրագրում ներառման ենթակա միջոցառումներ՝ կատարման ժամկետներով։
(3-րդ կետը փոփ. 06.02.23 N 131-Լ)
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն համապատասխան միջոցառումները ստանալուց հետո եռամսյա ժամկետում ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` միջոցառումների իրականացման 2020-2025 թվականների ծրագրի միջոցառումները։
(4-րդ կետը փոփ. 06.02.23 N 131-Լ)
5. Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն ապահովող պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
6. Հանձնարարել սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններին և առաջարկել սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված պետական մարմիններին և կազմակերպություններին ապահովել արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն էլեկտրոնային համակարգի միջոցով:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 185-Ա որոշմամբ ստեղծված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խմբին համակարգել սույն որոշման պահանջների կատարման ընթացքը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2020-2025 թվականների ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 06.02.23 N 131-Լ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
(հավելվածը փոփ. 06.02.23 N 131-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)
«Ստանդարտների ագգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ (համաձայնությամբ)
«Արմէքսպերտիզա» ՍՊԸ (համաձայնությամբ)
«ԷՆ ՓԻ ՍԻ» ՍՊԸ փորձագիտական կենտրոն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |