Գլխավոր տեղեկություն
Номер
N 1736-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.11.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.11.2022
Дата вступления в силу
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1736-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 1 և 3 աղյուսակներում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2021 թվականի ապրիլի 23-ին «Արարատշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀ ՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/15 պայմանագրի կատարման համար 2022 թվականին պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների, ինչպես նաև 2020 թվականի հոկտեմբերի 21-ին «Վանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀ ՔԿ-ԲՄԱՇՁԲ20/7 պայմանագրով նախատեսված և 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ առկա մնացորդային աշխատանքների կատարման համար սահմանել նոր օրացուցային գրաֆիկ՝ միաժամանակ 2022 թվականին պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում կնքված համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները թողնելով անփոփոխ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1736-Ն որոշման

(հավելվածները փոփ., լրաց. 29.12.22 N 2113-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: