Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 1554-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.03.2021-23.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
30.04.2020
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
30.04.2020
Дата вступления в силу
01.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

30 ապրիլի 2020 թ.

Հ. 1554-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.197 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապե-տության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ 31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 20.04.2020թ. հ.12-Զ284 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի հ.197 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 109-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 

 Հավելված

 Երևանի քաղաքապետի 2020 թվականի

 30.04.-ի N 1554-Ա որոշման

 

«Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Մանկավարժա-

կան խորհրդի ներկայացուցիչ

Ծնողական խորհրդի ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ Կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

Ազգանուն, անուն, հայրանուն

Պաշտոնը

1

2

3

4

5

6

Խաչատրյան Լուսինե Ժորայի

 

Մելքումով Արամ Լևոնի

Հովսեփյան Նաիրա Ռուբենի

 

Հակոբյան Քնարիկ Միքայելի

Ամյան Արսեն
Սերգեյի

 

Մկրտչյան Արթուր Սուրենի

 

Առաքելյան Ալվարդ Գալուստի

«Ս.Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, սանթուրի դասատու

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ

 

«Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոց » ՀՈԱԿ-ի կերպարվեստի դասատու

Սարգսյան Տիգրան Բորիսի

Անհատ ձեռներեց

(հավելվածը փոփ. 26.03.21 Հ. 827-Ա)

(հավելվածի 3-րդ սյունակում 26.03.21 Հ. 827-Ա որոշման 2-րդ կետի նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան