ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
12 նոյեմբերի 2021 թ. |
Հ. 4103-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ «ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի հ.2603-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ, քաղաքապետի ներկայացուցիչ Թերեզա Իվանի Մաճկալյանի դիմումը, կառավարման խորհրդի նախագահի գրությունը, ծնողական խորհրդի 22.10.2021թ. հ.3 արձանագրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 04.11.2021թ. հ.12/Մ14305 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Թերեզա Իվանի Մաճկալյանի և Լիլիթ Ալեքսանի Հովհաննիսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1421-Ա, ապրիլի 20-ի հ.1485-Ա, հ.1487-Ա, հուլիսի 3-ի հ.1999-Ա, օգոստոսի 6-ի հ.2307-Ա, որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2603-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի 4-րդ սյունակում` «Հովհաննիսյան Լիլի Ալեքսանի» բառերը փոխարինել «Հարությունյան Անահիտ Ռուստամի» բառերով, 5-րդ սյունակում՝ «Մաճկալյան Թերեզա Իվանի» բառերը փոխարինել «Խաչատրյան Նունե Վարուժանի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գործավար» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ |